Հարգելի՛ մեծահասակներ, ձեր կյանքի փորձը ձեզ է պետքական։ Այն մի՛ փաթաթեք ջահելների վզին ու մի՛ փորձեք նրանց գցել ձեր ուռկանը։ 
Ձեր՝ ձուկ բռնելու սեզոնը վաղուց ավարտվել է։ Հանգիստ նստեք ու նայեք ջահելների գործերին։ Իրենք իրենց անցնելիք ճանապարհը պիտի անցնեն ու իրենց կյանքի փորձն իրենց ապրած կյանքով ձեռք բերեն։
Որ քո կարծիքով այդքան խելքով էիր, ինչո՞ւ արժանացար երեսուն հազար թոշակի։ Ուրեմն ավելին չկարողացար։ Դե սուս մնա ու տեղդ հանգիստ նստի, երեսուն հազարդ վայելի։
Թող տեսնենք՝ էս երեխեքն ինչ կարող են անել։ Ինչ էլ անեն, ճիշտն իրենք են, իրենք են վաղն ապրելու այն տանը, որը փորձում են կառուցել։ Քո տեղը վաղուց արդեն նախանշված է, ու իզուր էլ մի՛ թփրտա։ Դու անցյալն ես, ապագան կգա առանց քեզ հարցնելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել