Չգիտեմ, թե ովքեր են ասել, որ արվեստագետները վախենում են սխալվելուց և այդ պատճառով ակտիվորեն չեն մասնակցում մեր երկրի հասարակական կյանքին: Երևի ավելի անկեղծ կլիներ, եթե ասեին «շահարկվելուց կամ օգտագործվելուց». դա մեկ: Երկրորդ՝ էլ ի՞նչ արվեստագետ, եթե ինքը չի ճանաչում կյանքը և վախենում է «սխալվելուց». նման բան կարող է ասել միայն պոետը, ով չորս պատի ներսում փակված՝ բանաստեղծություն է գրում, մեկ էլ, ասենք, նկարիչը՝ այն էլ ոչ բոլոր դեպքերում, իսկ թատերագիրը, արձակագիրը, քննադատը կամ արվեստագետը՝ լայն առումով, չեն կարող գերազանց չճանաչել կյանքը. եթե այդպես չլինի, ապա ինչպե՞ս են պատկերելու նույն այդ կյանքը կամ «որակավորելու» այդ կյանքի պատկերումը... Դա էլ հո ոտանավոր կամ նկար չի՞, որ թղթին հանձնես քո ներքինը՝ առանց իմանալու, թե ինչ է կատարվում դրսում... Մի խոսքով, չգիտեմ, թե ով է ասել դա, բայց այն ընդամենը պատասխանատվությունից փախչելն արդարացնելու փորձ է, ուրիշ ոչինչ. չինմաչինցի իմաստուն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել