Newsbook.am-ը գրում է.

Հուլիսի 13-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` Մալականի այգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԱԻն-ից: 

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել` 21.43-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել