Ադրբեջանի սուլթան Ալիև կրտսերը, ով իսկապես կրտսեր է, սուր քննադատության է արժանացրել Եվրախորհրդարանին՝ մեղադրելով հակաադրբեջանական դիրքորոշման մեջ: Կրտսերը նաև նշել է, որ արևմտյան որոշ երկերեսանի գործիչներ՝ հայկական փողերի հաշվին ապրող կոնգրեսականներ, սենատորներ, քաղաքական գործիչներ, իսլամատյաց են և պատերազմ են հայտարարել Ադրբեջանին, և ըստ կրտսերի՝ այս ամենի հիմքում ոչ թե քաղաքական հաշվարկներն են, այլ նախանձն ու չարակամությունը: Կարծում եմ՝ համոզվեցիք, որ հարևան սուլթանն իսկապես կրտսեր է, և հույս էլ չկա, որ երբևէ «կմեծան»:

Անկեղծ ասած՝ եվրոպական գործիչներին նման գնահատականներ հասնում են, քանզի նրանք նավթադոլարների պատճառով թույլ են տալիս, որ սուլթանական Ադրբեջանում անցկացվեն ժողովրդավարական Եվրոպայի օլիմպիական առաջին խաղերը, աչք են փակում ալիևյան կլանի հակաժողովրդավարական գորոծողությունների և բռնությունների վրա....

Ալիևի նման քննադատությունն Արևմուտքի նկատմամբ առաջին հերթին Հայաստանի դիվանագիտական պոտենցիալն է ընդգծում, ինչպես նաև հայկական սփյուռքի հզորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել