Գերման Ստերլիգովի՝ Արցախ տեղափոխվելու և մշտական բնակություն հաստատելու փաստը կարծես թե դիտարկվում է որպես աննորմալ երևույթ, և որոշ կարծիքներ նույնիսկ տանում են նրան, որ ռուս մեծահարուստի այս քայլը մեծ հաղթանակ է: Իրականում մենք պետք է նորմալ վերաբերվենք նման իրողություններին, քանզի մեր Արցախը ոչ միայն շատ հանգիստ ու խաղաղ երկիր է, որտեղ ապրում են շիտակ ու հպարտ մարդիկ, այլև էկոլոգիապես մաքուր է, շրջակա միջավայրն աղտոտված չէ, ու այստեղ իսկապես կարելի է ապրել հանգիստ ու երկար, իսկ սրանք փաստեր են, որոնք կարող են ձգել մարդկանց դեպի երկրագնդի այս չքնաղ անկյուն: Ասելիքս այն է, որ չպետք է նման փաստերը հաղթանակ դիտարկենք, նայենք դրան խիստ սովորական, և այդ ժամանակ ամեն ինչ ավելի լավ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել