Եթե այստեղ չգտնեք Ձեր անունը, ուրեմն կամ Ձեր ժամանակն արդեն անցել է, կամ դեռ չի եկել:

Բոլոր ժամանակներում հայտնի մարդկանց շարքում եղել են ցանկալի ամուրիներ և հարսնացուներ, հայկական շոուբիզը բացառություն չէ, սակայն այստեղ չեք հանդիպի ծեծված անունների, որովհետև մենք սերնդափոխության կողմնակիցն ենք :)

1.Աստղիկ Սաֆարյան

Այս երգչուհին գրավիչ է: Նրա իսպանական արևայրուքն ու կրակոտ հայացքը, բնականաբար, բազմաթիվ տղամարդկանց կարող են խելքահան անել: Նա հրաշալի թեկնածու է, տղանե՛ր: Աստղիկն, ի դեպ, նաև շատ գրագետ աղջիկ է: Իսկ եթե Ձեզ սկսի անհանգստացնել նրա ոճը՝ կարճ շորտերն ու զգեստները, փորձեք ընդհանուր հայտարարի գալ: Աստղիկը հասկացող ու նրբանկատ աղջիկ է երևում: Բացի դրանից, Դուք միանգամից կունենաք սեփական աստղ՝ բոլոր առումներով:

Աստղիկ Ս.

2.Շուշաննա Թովմասյան

Այս աղջիկը նրբության ու կանացիության մարմնացում է: Նրա հետ մեկ խոսք փոխանակելն արդեն կարող է շատ բան պատմել Ձեզ: Կարևորը՝ Շուշաննան չի տառապում վերամբարձ կռունկի սինդրոմով, որը միանգամից հոգուցդ ծանր քար է գցում: Բայց հաշվի առեք, որ նման գեղեցկուհիների հետ պետք է վարվել շատ զգույշ, նրանց վիրավորելն ու նեղացնելը շատ հեշտ է:

Շուշաննա Թ.

3.Մարտա Կիրակոսյան

Այս գեղեցկուհի երգչուհին կյանքի այն լավագույն բաներից է, որ կարող է պատահել ցանկացած տղամարդու հետ: Նրա կողքին Դուք, իհարկե, կհալչեք, բայց, это того стоит: Մարտան իր կրակոտ էությամբ և արտաքինով մեր օրերի ամենացանկալի հարսնացուներից է:

Մարտա Կ.

4.Ելենա Երևան

Չգիտես որտեղից հայտնված այս աղջիկը միանգամից սիրվեց երևանցիների կողմից: Ելենան իր զրնգուն ձայնով, վայրի արտաքինով հիշեցնում է Հայոց լեռնաշխարհը, որտեղ ամեն ինչ այլ է, ավելի մաքուր ու անպիղծ: Ելենայի հայացքում ինչ-որ գրավիչ բան կա, որը հազվադեպ է հանդիպում շոուբիզի ներկայացուցիչների մոտ, գուցե դա պարզությունն է: Այս երգչուհին կարողացավ գրավել այն տղաների սրտերը, ովքեր երազում են տուն տանել իսկական հայուհու:

Ելենա Երևան

5.Անյա Մովսեսյան

Սլավոնական արտաքինով այս գեղեցկուհին ավելի շատ հայտնի է սոցցանցերում, բայց նա իրականում զբաղվում է շատ լուրջ գործով. մասնակցում է գեղեցկության մրցույթների ու բարձր պահում Հայաստանի անունը: Անյան արդեն հաղթանակներ է գրանցել ու, ինչպես երևում է, ընտրել է իր ճանապարհը: Նա արդեն հասցրել է գրավել բազմաթիվ տղաների ուշադրությունը, ու որ այսպես շարունակվի, միանշանակ կարող է գլխավորել ամենացանկալի հարսնացուների թոփը:

Անյա Մ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել