Վիքիպեդիայում կարդում ենք` կուսությունը ֆիզիոլոգիական իմաստով կնոջ օրգանիզմի վիճակն է մինչ առաջին սեքսուալ հարաբերությունը, որի անատոմիական առկայությունը կուսաթաղանթն է: Սակայն դա մի փոքր սխալ է: Կուսությունից զրկվելը կարող է ընդհանրապես կապ չունենալ սեռական հարաբերությունների հետ: Նաև հայկական մտածելակերպն է ըստ իս որոշ չափով սխալ, որ աղջիկը եթե մինչ ամուսնանալը սեռական հարաբերություն է ունեցել, ուրեմն նորմալ աղջիկ չէ: Կամ օրինակ աղջիկը ամուսնացել է, ամուսնական պարտականությունները կատարել է ու հանգամանքների բերումով բաժանվել է: Ի՞նչ է ստացվում՝ ըստ հայկական մտածելակերպի, էդ աղջիկը կորա՞վ, գնա՞ց: Աղջիկը նույնսիկ իրավունք ունի առաջինը սիրո խոստովանություն անել և այլն, բայց չշեղվեմ թեմայից և շարունակեմ միտքս:
Կույս է համարվում այն տղան, որն կնոջ հետ սեքսուալ փորձ չի ունեցել, չնայած դա անատոմիապես ոչ մի կերպ չի արտահայտվում:
Կուսաթաղանթը լորձաթաղանթի ճեղքով ծալքն է, որը փակում է հեշտոցի մուտքը արտաքին ու ներքին սեռական օրգանների միջև, և պատռվում է կամ առաջին սեռական հարաբերությունների ժամանակ, կամ քիչ չեն դեպքերը, երբ կուսաթաղանթը պատռվում է սեքսի հետ կապ չունեցող վնասվածքերի հետևանքով (ասենք` ֆիզիկական վարժությունների): Այն տարբերվում է հաստությամբ, ձևով ու առաձգականությամբ: Չվնասված կուսաթաղանթը հաճախ, լայն իմաստով դիտվում է ֆիզիկական կուսության վկայություն, իսկ դրա բացակայությունը միշտ չէ, որ խոսում է սեքսուալ փորձի մասին, քանի որ այն կարող է բացակայել ծննդյան օրից կամ վնասված լինել տարբեր պատճառներով (սեքսի հետ չկապված): Նմանապես, կուսաթաղանթի առկայությունը անպայման կուսության երաշխիք չէ, քանի որ սեքսուալ հարաբերության ժամանակ այն կարող է կա՛մ լրիվ, կա՛մ էլ մասնակի վնասվել: Բացառիկ դեպքերում կուսաթաղանթը լրիվ փակում է հեշտոցի մուտքն ու դաշտանային ցիկլի ժամանակ, փաստորեն, արյունը ելք չի ունենում:

Կուսությունը մշակույթներում

Շատ մշակույթներում կուսության պահպանումն ամուսնանալուց առաջ պարտադիր պայման է համարվում:
Որոշ մշակույթներում կանացի կուսությունը կորցնելն ամոթալի է համարվում մինչ օրս: Բանտուում (Հարավային Աֆրիկա) կուսության ստուգումը պարտադիր սովորույթ է, որը կատարում է ավագ կանանցից մեկը: Իսկ մեր ժամանակներում ինչ-որ տարիքից հետո կուսությունն անգամ բացասական երևույթ է դիտվում, ինչը ենթատեքստ ունի. մարդը սեքսուալ իմաստով այնքան տհաս է ու ոչ գրավիչ, որ մինչ այդ տարիքը սեքսուալ փորձ չի ունեցել:

Առասպելաբանություն

Հին հունական առասպելաբանության մեջ ու մի շարք կրոններում կուսությունը համարվում է հոգու մաքրության նշան: Կուսությունը նույնանում է նաև ինքնատիրապետման հետ ու բնականաբար առասպելական որոշ հերոսների կարորագույն որակ էր համարվում:

Կուսությունը` կրոնի տեսանկյունից


Քրիստոնեությունը սեքսուալ հարաբերություններն օրհնված է համարում միայն ամուսնական կյանքում, կնոջ ու ամուսնու միջև: Ցանկացած այլ հարաբերություն դիտվում է մեղք, իսկ ամուսնու դեպքում` դավաճանություն:
Աստծու մտահղացմամբ, մարդն ու կինը մեկ մարմին են կազմում,և երկկողմանի պատասխանատվություն կրում ամուսնական միության համար:
Ըստ քրիստոնեության` ամուսինները ոչ միայն ֆիզիկապես են զուգավորվում, այլև դա կատարվում է հոգեկան մակարդակում:
Հուդայականության ավանդությունների համաձայն` հսկայական նշանակություն է տրվում կուսությանը:
Իսլամը նույնպես քարոզում է սեքսը միայն ամուսնական զույգի միջև: Այսօր էլ իսլամական որոշ երկրներում դավաճանության համար քարկոծելով սպանում են կամ էլ կախաղան հանում:

Կուսությունից զրկվելը

Կուսությունից զրկվելն այսօր էլ կարևորագույն կենսափորձ է համարվում: Պատմականորեն այն մեծ ազդեցություն է ունեցել գենդերային դերերի վրա. օրինակ` եթե տղամարդու համար առաջին սեքսուալ փորձը հաճախ հպարտության հետ է նույնանում, ապա կնոջ համար այն ամոթալի արարք է, որը սխալ է:

Ուշ կուսություն

Բժշկության տեսանկյունից սեռական ունակությունը աղջիկների մոտ հայտնվում է 10-13 տարեկանից: Սակայն մորֆոֆունկցիոնալ տեսանկյունից կուսությունից զրկվելու (դեֆլորացիայի) ամենաբարենպաստ տարիք է համարվում 15-19 տարեկանը, իսկ ուշացած դեֆլորացիան կարող է ցավոտ լինել ու բարդություններ առաջացնել:
Կոլումբիայի համալսարանի մասնագետների կատարած ուսումնասիրությունների արդյունքները խոսում են այն մասին, որ 21-23 տարեկանում կուսությունը կորցրածների մեջ մեծ է հետագա սեռական հարաբերություններում խնդիրներ ունեցողների թիվը:
Իսկ այն աղջիկներըը, որոնք կուսությունը պահպանում է մինչև 22 և ավելի տարեկանը, որոշակի հատկությունների տեր են: Նրանցից երկու երրորդի մոտ պուրիտանական աշխարհայացք է ձևավորվում, բացասական վերաբերմունք մինչ և արտամուսնական հարաբերությունների, պոռնոգրաֆիայի ու նուդիզմի նկատմամբ: Նրանք հաճախ հեռու են ալկոհոլ ու ծխախոտ օգտագործելուց:
Ուշ կուսությունն անպայմանորեն կապված չէ ասեքսուալության հետ: Միայն կույսերի տասներորդ մասն է, որ սեքսուալ պահանջմունք չի ունենում, իսկ մնացածի մոտ այն տարբեր դրսևորումներ է ունենում (օրինակ` մաստուրբացիան): Կույսերի միայն 8%-ն է անատոմիապես կույս, քանի որ սեքսուալ տարաբնույթ հարաբերություններ են ունենում. օրալ, անալ, հազվադեպ` զոոֆիլ (կենդանիների հետ):
Հոգեբանորեն նման հակումներ ունեցողները պեսիմիստ են, նրանց մոտ տագնապայնությունը բարձր մակարդակի վրա է, հակված են բացասական ապրումներ կուտակելուն: Այս ամենը հնարավոր է, որ նպաստի հետագայում հոգեկան խանգարումների զարգացմանը:
Ուշ կուսության պատճառներից կարող է լինել նաև վաղ տարիքում սեքսուալ բռնությունը (15,5%-ի կենսագրության մեջ տեղ ունեն 15-19 տարեկան հասակում բռնությունները կամ այլասերված գործողությունների ենթարկվելը):

Փոխաբերական իմաստ

Փոխաբերական իմաստով «կուսություն» նշանակում է «անաղարտություն, մաքրություն, ամթոխածություն»: Ընդհանուր առմամբ, փոխաբերական իմաստով «կուսությունը» որևէ կապ չունի սեռական հարաբերությունների հետ: Կուսական անտառներ, հողեր ևն նշանակում են վայրեր, ուր դեռևս մարդը ոտք չի դրել:

Հետաքրքիր փաստեր

Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները հայտարարել են, որ յուրաքանչյուր գենում «գրված» է կուսությունից բաժանվելու տարիքը: Եվ դա կանխորոշված է ոչ միայն ֆիզիոլոգիական հասունացմամբ, այլև ծնողներից ու նախնիներից ժառանգած վարքագծով:
Իսկ Ճապոնիայի սոցիոլոգներն ավելի տարօրինակ օրինաչափություն են հայտնաբերել: Նրանք հարցման արդյունքում հանգել են այն եզրակացության, որ նախաճաշից հրաժարվող երեխաները միջինը 1-2 տարի ավելի շուտ են են զրկվում կուսությունից, քան նրանք, ովքեր սիրում են կուշտ նախաճաշել:
Միջնադարյան Եվրոպայում ծաղկում էր առաջին գիշերվա իրավունքը: Ֆեոդալը բոլոր իրավունքներն ուներ կուսությունից զրկելու իր հպատակ վասալների հարսնացուներին մինչ կամ էլ հարսանիքից անմիջապես հետո:
Իսկ Կասպից ծովի առափնյայի ազգություններն էլ աղջկան մերկացնում էին ու մեղվանոց ուղարկում. եթե աղջիկը փախչում էր մեղուներից, ուրեմն կույս չէր: Իսկ եթե մեղուները խայթում էին աղջկան, ապա դա ընկալվում էր կուսության վկայություն:
Պերուի հին ցեղախմբերի ու աֆրիկյան ժողովուրդների շրջանում մի ավանդություն կար. աղջիկը հարսանիքից առաջ ինքն իրեն զրկում էր կուսությունից ծիսական փայտե առնանդամի միջոցով: Երբեմն այդ գործողությունը կատարում էին փեսացուի ընկերները կամ հայրը կամ էլ հարսանցուի կամ էլ փեսացուի մայրը:
Պապուա Նոր Գվինեայում մինչ օրս սամբիա ցեղախումբը կատարում է տղաների կուսազրկում. տղաները սեքսուալ հարաբերություն են ունենում ցեղի ներկայացուցիչ տղամարդու հետ, և միայն դրանից հետո է նրանց թույլատրվում ամուսնական ու սեռական հարաբերություն ունենալ աղջկա հետ:
Երրորդ աշխարհի մարդիկ, որտեղ կանանց արգելված է մինչամուսնական սեքսը, խայտառակությունից խուսափելու նպատակով առաջին ամուսնական գիշերից հետո խոզի կամ հավի ճտի արյուն են լցրել հեշտոցի մեջ ու դեֆլրոցիայի տպավորություն ստեղծել:
Կուսաթաղանթի վերականգնումը կամ հիմենպլաստիկան պլաստիկ վիրաբուժության բնագավառից է և իրականացվում է հեշտոցի մուտքի հյուսվածքների հաշվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել