Բոլորս սկսենք մտածել այն բանի մասին, որ ռազմավարական նշանակութեան Սահմանադրական բարեփոխումների հարցից շեղելու համար այլ՝ դիւրամարս՝ հետեւանք, հարցեր են ասպարէզ բերում։ Բոլորից գաղտնի կամ անաղմուկ անտեսելով ԱԻՄ ներկայացրած ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ (ԲԺ) հայեցակարգը Վենետիկի յանձնաժողով է ներկայացուել իշխանութեան եւ նրա արբանեակների հայեցակարգը։ ՄԵՆՔ ԵՆՔ ՏԷՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ բանաձեւը գործնականում կեանքի կոչող ԲԺ-ն բոլոր չարակամների աչքի փուշն է․ նաեւ այդ պատճառով ողջ ազգը պէտք է համախմբուի այդ գաղափարի շուրջը ու ինչպէս 91-ին հանրաքուէում այո ասելով ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆը գոնէ միջազգային իրաւունքի ենթակայ եւ իրաւական առումով անկախ պետոթիւն դարձանք, այժմ էլ, մոռանալով ամեն մանր հակասութիւն ու տարաձայնութիւն, ի մի գալով Հայաստանը դարձնենք ԱԶԱՏ, իսկապէս ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՒ աւելին՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿԻՐԸ։ Սա պատմական բացառիկ հնարաւորութիւն (շանս) է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել