1. «Անկողնում ամենաշատը սիրում եմ սցենարներ կարդալ»:

2. «Ես չեմ կարող բոլորի պես լինել: Ես այսպիսինն եմ` ինքս ինձ համար»:


3. «Ինձ հետ հեշտ չի եղել: Ես անընդհատ հարցեր էի տալիս, որոնց պատասխանները ոչ ոք չգիտեր: Քիչ անց ես սկսեցի ավելին իմանալ, քան մեծահասակները, ինչը նրանց զարմացնում էր»:

4. «Ես միշտ սիրել եմ ֆիլմեր և միշտ ցանկացել եմ Մերիլին Մոնրոյի պես լինել: Նա այնպես հմայիչ ու սիրված էր բոլորի կողմից… Ես ուզում էի նրա պես լինել և բոլորին ասում էի, որ նոր Մերիլին Մոնրոն ես եմ լինելու»:

5. «Տարիների ընթացքում ես ավելի եմ լավանում, ինչպես համեղ Բորդո գինին»:

6. «Ինչո՞ւ ստել և քիչ տարիք նշել, որպեսզի լսեմ «հիանալի է» արտահայտությո՞ւնը: Ավելի լավ է անկեղծորեն խոստովանեմ և ի պատասխան լսեմ «Վա՛ո»»:

7. «Ես սիրում եմ կյանքը: Այն ամենաթանկ բանն է, որ մենք ունենք, այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս ուրախանալ տրված ամեն օրով, ժպտալ, չարաճճիություն անել, սիրախաղ անել, ներդաշնակ լինել սեփական անձի և արտաքին աշխարհի հետ, և այդ ժամանակ հաջորդ ծննդյան տարեդարձի տոնը չի փչացնի ձեր տրամադրությունը, և ևս մեկ տարի չի ավելացնի ձեր կյանքին»:

8. «Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու է տեսքս այսպես լավ իմ տարիքի համեմատ: Ես պարզապես տհաճ մարդկանց հետ չեմ շփվում»:

9. «Իսկական միայնությունն այն է, երբ քեզ չհասկացող մարդկանց շրջապատում ես գտնվում»:

10. «Տղամարդիկ տանել չեն կարող խելքի և գեղեցկության խառնուրդը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել