Հայաստանում բիզնեսն ու գործարար միջավայրը «գյոլ չեն տվել», Երևանն էլ Լոնդոն, Ամստերդամ, Շանհայ կամ համաշխարհային բիզնես-կենտրոն չէ, որ տարվա մեջ մի քանի ազգային տաղավար տոները (!) և դրանց հաջորդող հիշատակի օրերն «անհարմարություններ» ստեղծեն...

Հայ ազգային առանձնահատկություններից առանձնապես նեղվող տարատեսակ չարչիներին, վաշխառուներին ու խանութպաններին պետք է կարգի հրավիրել ու հիշեցնել, որ Արաբական Միացյալ Էմիրությունների (տարածքով ու բնակչությամբ Հայաստանից մեծ է ընդամենը մոտ երկու անգամ) ՀՆԱ-ն 271 միլիարդ դոլար է (մեկ շնչի կտրվածքով` միջինացված 66.000 դոլար), ռամադանները և տարատեսակ ազգային տոներն ու սովորույթները (ոչ աշխատանքային օրերի մասով) բնավ չեն ազդում այդ երկրի տնտեսական հաջողությունների ու գործարար միջավայրի վրա:

Ինչպես ասում են` զոռով բերաններս բացել մի տվեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել