Լույսի գնի շուրջ բազմաթիվ բանավեճեր ծավալվեցին, հանրահավաքներ ու ջրցաններ եղան, բայց մենք մի բան ենք մոռանում, որ էներգետիկ ոլորտի քաղաքականության համար պատասխանատու է կոնկրետ գերատեսչություն, որն էլ, ըստ լուրերի, ունի ղեկավար, ղեկավարի անունն էլ Երվանդ Զախարյան է:

Հաշվի առնելով՝

ինչ Երևան էր թողել Երվանդ Զախարյանը, ինչպիսի վիճակում է այժմ Էներգետիկ ոլորտը, ինչ էր նրա մասին ասում Հրանտ Թոխատյանը:

Կարելի է փաստել, որ մեր էներգետիկ ոլորտը մահացած է, ու այս պայմաններում նրա վերակենդանացման մասին խոսք անգամ լինել չի կարող: Զախարյան Երվանդին պետք է ասենք, որ իր ոլորտը մահացած է, ու նա պետք է հասկանա, որ ճամպրուկները կապելու ժամանակն է:

Հետաքրքրաշարժը նաև այն էր, որ այս պայքարի ամբողջ ընթացքում Երվանդ Զախարյանի անունը ո՛չ հանրահավաքի մասնակիցներն էին շոշափում, ո՛չ լրատվականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել