Երբ դու ցանկանաս արտասվել, կանչիր ինձ…
Ես չեմ խոստանում զվարճացնել քեզ, բայց ես կարող եմ արտասվել քեզ հետ:
Եթե երբևէ կցանկանաս փախչել, կանչիր ինձ…
Չեմ խոստանում տարհամոզել, որ դու մնաս, բայց ես կարող եմ փախչել քեզ հետ:
Եթե մի օր չցանկանաս ընդհանրապես լսել որևէ մեկին, կանչիր ինձ…
Ես խոստանում եմ գալ հանուն քեզ ու խոստանում եմ, որ լուռ կմնամ:
Բայց եթե մի օր դու կանչես, ու ես արձագանք չտամ, խնդրում եմ, շտապիր ինձ մոտ:
Հավանաբար այդ պահին ես քո կարիքն ունեմ անչափ:
Մի քայլիր իմ առջևից, ես կարող եմ նաև չհետևել քեզ:
Մի քայլիր իմ ետևից, ես կարող եմ նաև չառաջնորդել քեզ:
Բայց քայլիր իմ կողքին: Եվ եղիր իմ ընկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել