Մի անգամ պրոֆեսորը պատմում էր խոսքի հիպնոսացնող ուժի մասին: Վերջին շարքերից մեկը բացականչեց.
– Դու հիմարություններ ես դուրս տալիս, արդյո՞ք սուրբ կդառնաս, եթե անընդհատ կրկնես «Աստված, Աստված, Աստված…», արդյոք կդառնա՞ս մեղավոր, եթե անընդհատ կրկնես «մեղք, մեղք, մեղք…»:
– Տեղդ նստի՛ր, այլանդակ, – խոսքը կտրում է պրոֆեսորը:
Պրոֆեսորի այս խոսքերից բղավող մարդուն պատում է կատաղությունը: Նա ջղայնացած սկսում է հայհոյել, և բավական ժամանակ է պահանջվում, որպեսզի նա ուշքի գա:
Զղջացողի տեսքով պրոֆեսորը ասում է.
– Ներեցեք ինձ…, ես չափից շատ տաքացա: Ի սրտե ներողություն եմ խնդրում աններելի արարքիս համար:
Աշակերտը միանգամից հանգստանում է:
– Ահա՛ և քեզ պատասխան, – շարունակում է պրոֆեսորը: Մեկ բառից դու միանգամից դուրս եկար հուներիցդ, մեկ բառից կատաղությունը պատեց քեզ, իսկ մեկ այլ ուրիշ բառից դու միանգամից հանգստացար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել