Հայաստանն էներգետիկ անվտանգության խնդիր ունի: Ամեն առիթով գլուխ ենք գովում, որ ատոմակայան ունենք, որ մեր ատոմակայանի աշխատողները գնացին, Իրանում ատոմակայան սարքեցին և այլն և այլն: Չմոռանանք, որ ատոմակայանում հիմնական դերակատարում պետք է ունենան միջուկային ռեակտորների ֆիզիկայի մասնագետները: Իսկ դատելով վերջին տարիներին ֆիզիկայի ֆակուլտետում տվյալ մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունից ու ընդունելության քննության գնահատականներից՝ ոչ միայն նոր ատոմակայանի մասին հույսերն են ի չիք դառնում, այլև մեր ունեցածի գործունեությունը ևս մի 10 տարի:
Երեկ կրթության նախարարը հրապարակեց ՀՀ մի շարք ԲՈՒՀ-երի մի շարք ֆակուլտետների նախնական, կրկնում եմ՝ նախնական անցողիկ միավորները: Ոնց նայում եմ, մեր ատոմակայանն ապագա բժիշկ-ստոմատոլոգների ձեռքում է, անցողիկ միավորը՝ 40, կամ վիրաբույժների անցողիկ միավորը՝ 39,75: 
Չէ, բայց ատոմակայանին լավ հանրային կառավարողներ կարող ենք տալ՝ 59,75 անցողիկ միավոր: Լավ լրագրողներ՝ 56,75 անցողիկով: Տնտեսագետներ՝ 59 անցողիկով և այլն: Բայց ֆիզիկոս պետք չի: Քխ են էդ ֆիզիկոսները, թող գնան Սովետի ծոցը:
Հ.Գ. Պոլիտեխի էներգոն 22,25 ա անվճար: Պոլիտեխնիկը կարելի է փակել, տեղը Ժողի մասնաճյուղ բացել:
Հ.Գ. Դեռևս արվեստի ԲՈՒՀ-երի արդյունքները չկան, բայց համոզված եմ, որ ատոմակայանը լավ դերասանների պակաս էլ չի ունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել