Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Դավիթ Սանասարյանը քիչ առաջ հայտարարել է, որ ոստիկաններն ու թաղային հեղինակությունները տարբեր միջոցներով սպառնում են ցուցարարներին՝ արգելելով մասնակցել Ազատության հրապարակի ցույցին:
Չբացառելով Սանասարյանի հայտարարության իսկությունը՝ պետք է արձանագրել հետևյալը: 10-15 օր Բաղրամյան պողոտան փակ էր, մի քանի հազար մարդ մասնակցում ու ապահովում էր կենտրոնական պողոտաներից մեկի փակ լինելը:

Ինչո՞ւ «թաղային հեղինակություն» կոչվածները քայլեր չէին ձեռնարկում, «մարդկանց չէին ահաբեկում»:
Ինչո՞ւ «թաղային հեղինակություններն» ակտիվացան այն ժամանակ, երբ Ազատության հրապարակ տեղափոխված ցուցարարների թիվը 1-2 տասնյակի է հասնում:
Հասկանալի է, որ Ազատության հրապարակում մարդ հավաքելու համար նմանատիպ հայտարարությունները «փրկության ճիչեր» են, սակայն Սանասարյան Դավիթը եթե ցանկանում է իր ձևով օգտակար լինել հանրությանը, ապա ավելի լավ է հացադուլը դադարեցնի ու սթափ ուղեղով մտածի իրական պայքար սկսելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել