Այսօր լիքը բիզնեսներ ծաղկում են, որովհետև մտավոր թերզարգացած քաղքենիների պակաս մենք չունենք: Առաջ ջղայնանում էի, բայց հիմա կայֆ եմ բռնում քաղքենի մասսայի հետ շփվելիս: Արա, սրանք ինչ լավն են։)))) Ու քանի սրանք կան, մեր սուԹի լիքը բիզնեսներ հավերժ ծաղկելու են: 

Ինձ բացում է, որ սրանք 5000 դրամանոց վարսահարդարման համար 30000 են վճարում, որ շրջապատի մոտ գլուխ գովեն:
Ինձ տանում է, որ սրանք 5000 դրամանոց զգեստի համար վճարում են 80000 հազար ինչ-որ փնթի, բայց ներաձևության տուն ունեցող հայ ֆեյշն գիգանտի, որն առավոտ բանգլադեշի յառմռկից արագի մեջ մի ռաբիս շոր է գնում ու մի քանի ժամ հետո քսանապատիկ թանկ դայաղ անում էս մեր քաղքենուն:
Ինձ ցխում է, որ սրանք բրենդվի օծանելիքի համար վճարում են 100000 դրամ՝ իրականում Դուբայից ներմուծված 2000 դրամանոց հոտավետ ջրի համար:
Էս տգետներն իրականում չգիտեն, որ Հայաստանում գործող բրենդների 98-99.9 %-ը մեզ մոտ իրենց հոր գներով սպառում է բացառապես պատենտ ապրանք: Սրանք կուրսի էլ չեն, որ եթե տեղի քոփի-փաստի Արքան իր ֆալշ զիբիլը մատուցում է օրիգինալից երկու անգան էժան գնով, ապա քաղքենիներին սպասարկող հեղինակավոր բրենդների ներկայացուցիչները չինական ու կուստառնի ցեխերում արտադրված զիբիլը վաճառում են իրական ինքնարժեքից 100 անգամ թանկ գներով:
Չեմ էլ խորանում, երբ սրանք երրորդ դասարանցի երեխային 30-50000 դրամով պարապելու են տալիս կրկնուսույցի մոտ կամ, ասենք, 500 $-ի փոխարեն 3000 $ են ծախսում ամառային հանգիստը ծովափնյա հյուրանոցում անցկացնելու համար:
Մի խոսքով, էս մեր խելոքների վրա է հիմնված մի ողջ բիզնես-շղթա, ու քանի սրանք կան` համ հայոց մեգաֆեյշն բուդկեքը, համ վարսահարդարման ինստիտուտները, համ էլ մեր հող ու ջրում արտադրվող անարատ սուրճի պլանտացիաների ու ջինսի ծառերի այգիների գործը հա էլ պիտի բարգավաճի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել