Երեկ համացանցում մեկը գրել էր, թե հարկավոր է ռուսաստանյան հեռուստաալիքները Հայաստանում փակել. լավ, ինչի՞ փակել, Պուտինին չեք սիրում՝ հասկացանք, նախասիրության ու քաղաքական հայացքների հարց է, և հետո՝ վերջերս Պուտինը որոշակի առիթներ է տալիս հայերին՝ իրեն չսիրելու և անգամ ատելու համար, բայց դա ի՞նչ կապ ունի ժողովրդավարության կամ ռուս ժողովրդի հետ, իսկ ժողովրդավարության պահանջներից մեկն էլ ազգային պատկանելության հարգումն է, բազմակարծության ապահովումը: Մարդկանց գերակշիռ մասն այսօր արբանյակային ու կաբելային հեռուստատեսության բաժանորդներ է, ու հիմա վերցնենք՝ նրանց թողնենք միակ «գերագույն ճշմարտության»՝ պետական կամ «առաջատար» համարվող հայաստանյան ալիքների հույսին կամ, լավագույն դեպքում, Եվրանյուսի՞... Եվ հետո, եթե ռուսաստանյան հեռուստաալիք չդիտենք, չենք իմանա, թե ինչ է կատարվում Ռուսաստանում, որի հետ տնտեսական ու ռազմավարական կապերի մեջ ենք, լավ-վատ՝ «դարավոր բարեկամ» ենք համարվում, հիմա կարող է մի երկրում էլ մեր երկրի առաջնորդներին չեն սիրում, ուրեմն բռնեն, այդ երկիր գնացող հայերին հալածե՞ն կամ ատելությունը նրանց վրա տարածե՞ն, մի օգտատեր էլ գրում է, թե «ֆաշիստական Ռուսաստանը ստալինիզմից լավ է՞»: Ի՞նչ կապ ունի ֆաշիզմը բազմակարծության հարցում, ֆաշիզմի ոչ ռուսականն է լավ, ոչ ուկրաինականը (ինչի առթիվ ոչ վաղուց գրառում էի կատարել ֆեյսբուքում), բայց հայկական թունդ, «աչքերն արուն կոխած» նացիոնալիզմն էլ չի լավ, որն էլ ֆաշիզմի մի ուրիշ դրսևորում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել