Անհասկանալի են Ստերլիգովի՝ Ղարաբաղ այցելելու հետ կապված նեղմիտ հոդվածները: Թե ով է ինքը, ինչի համար է եկել Արցախ, իր գործն է: Եթե չկա դատարանի որոշում իր ինչ-որ անօրինական գործունեության մասին, ապա գոյություն ունի անմեղության կանխավարկած:
Ղարաբաղի դռները պետք է բաց լինեն բոլոր մարդկանց համար, հատկապես նրանց, ում հալածում են իրենց երկրներում: Ղարաբաղի հայերին էլ էին հալածում Ադրբեջանում, և այդ իսկ պատճառով նրանք կռվել են ազատության համար: 
Արցախը պետք է դառնա ազատության խորհրդանիշ: Թող բոլոր երկրների այլախոհները գան բնակվելու Արցախում: Դա է Արցախի առաքելությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել