Սլավա Սարգսյանի վաստակը հայ սպորտի մեկնաբանման ասպարեզում իհարկե շատ մեծ է, բայց տարիներն անցնում են, ու պետք է ամեն ինչ դեպի ավելի կրեատիվը տանել: Վերջին տարիներին երիտասարդ մեկնաբաններն ինչ-որ չափով փորձում են բարձրացնել մեկնաբանման արվեստը: Չգիտեմ դուք ոնց, բայց ինձ համար ֆուտբոլը կամ մեկ այլ սպորտաձև ավելի գրավիչ է դառնում, երբ մեկնաբանը լավն է լինում:

Սլավա Սարգսյանի մասնագիտական հմտություններն իհարկե օգնել են նոր սերնդին, որ նրանք կայանան, բայց արի ու տես, որ եթերից պրն. Սարգսյանի մեկնաբանությունը մի տեսակ անգույն է դարձել, չկա այսպես ասած դրայվը: Պրն. Սարգսյանը պետք է շարունակի իր գործունեությունը, բայց ոչ եթերից, այլ նույն հեռուստաընկերությունում նոր սերնդին դասեր տա ու ղեկավարի նրանց գործունեությունը, կազմակերպի մասնագիտական քննարկումներ, համալրի իր գիտելիքները նորերով ու սերունդներ մեծացնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել