Թուրքիան ամեն կերպ փորձում է հիմնավորել Սիրիա ռազմական ներխուժման անհրաժեշտությունը: Հիմա էլ օրակարգ են բերվել Քրդստանի բանվորական կուսակցության պլանները, որոնք կապված են Սիրիայի հետ: Թուրքական իշխանամետ լրատվամիջոցներից մեկը որոշ մանրամասներ է հրապարակել Էրդողանի նախագահությամբ վերջերս կայացած կառավարության նիստից, ըստ որի` նիստին ներկայացվել է հետախուզական զեկույց ՔԲԿ-ի պլանների վերաբերյալ: Այն է` ՔԲԿ-ն ցանկանում է, Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակից օգտվելով, համալրել իր ուժերը Թուրքիայում և ցանկանում է Հաթայում դերակատարության մեծացմամբ կապ հաստատել Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի հետ և այսպես ասած «քրդական միջանցքը» դուրս բերել դեպի Միջերկրական ծով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել