Ստամբուլի հայկական դպրոցի մուտքի մոտ կախված «Ինչ երջանիկ եմ, որ թուրք եմ» գրությունը զարմանք է առաջացրել անգամ «Հաբեր7»-ի թուրք հոդվածագիր Էրքամ Թուֆան Այթավի մոտ:

Աթաթուրքի հայտնի խոսքերը, որոնք կարող եք գտնել փակցված Թուրքիայի ամեն անկյունում, առանձնակի աչքի է զառնում հայկական դպրոցի մասին տեղեկություն տվող ցուցանակի անմիջապես վերևում և շատ ավելի մեծ չափերով:

Ստամբուլի Բոմոնտիի հայ կաթոլիկ տարրական դպրոցի ցուցանակը, կարելի է ասել, չի էլ երևում ավելի մեծ թուրքական ցուցանակ-կոչի տակ:

«Լավ, սա ի՞նչ քայլ է»,-իր վրդովմունքն է արտահայտում անգամ թուրք հոդվածագիրը: «Ի՞նչ մեսիջ ենք ցանկանում փոխանցել մենք այս դպրոց ժամանող հայ մանուկներին»,-հավելում է Այթավը, ով նշում է, թե ցուցանակը պատահական չի այդտեղ ամրացված:

Լուսանկարում հայկական դպրոցի մուտքն է: Վերևին հատվածում Աթաթուրքի խոսքերն են, իսկ ներքևում թուրքերենով գրված է. «Ստամբուլի Բոմոնտիի մասնավոր հայ կաթոլիկ տարրական դպրոց»:


Գևորգ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել