Ճոճողն իր պատին թափանցիկ ժողովրդավարական գործընթաց ա սկսել` հարցեր հղելով «Ոչ թալանին» նախաձեռնող խմբին: Շատ լավ բան ա մտածել: 
Բայց կա ևս մի բան. հիմնականում նախաձեռնողներին են մեղադրում հունիսի 28-ին ու դրանից հետո շարժման մարման համար: Իսկ ինձ մտատանջում է, թե ուր ցնդեցին նրանց աջակցող, հատկապես կամերաների դիմացն աստղ դարձած «ուժերը», և կլինի՞ արդյոք այն օրը, որ նրանք էլ ազնվություն ունենան ու հայտարարեն, որ 27-ի լույս 28-ի գիշերը նրանք էլ էին կողմ Ազատության հրապարակ գնալուն...
Բաղրամյանը չէր դատարկվի միայն նախաձեռնող խմբի հեռանալով, Բաղրամյանը դատարկվեց, երբ հենց դուք հեռացաք:
Հ.Գ. Խնդրում եմ չմոռանալ, որ հենց ես էի այն սադրիչներից մեկը, ով Կիվիրյանի հետ եկավ ու ասաց. «Սենց չեղավ, գաղտնի որոշելով չի, բարձրաձայն արտահայտեք ձեր մտածածը, ու, կարևորը՝ իրավունք չունեք ժողովրդին անկազմակերպ թողնել ուժ կիրառելու մտադրված ոստիկանության հետ մեն-մենակ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել