Մայրս ինձ իջեցրեց անվասայլaկից, չզգացող ոտքերս դրեց ծովի ալիքների մեջ: Մի պահ ինձ թվաց, թե խելագար հոգիս կթռչի ու կնետվի անսահմանության մեջ, սակայն այն միտքը, որ ես չեմ կարող քայլել, նորից պատեց ինձ ու ազատությունը նորից չքվեց…
-Աղջիկս, ինչո՞վ օգնեմ:
–Մամ, կարո՞ղ ես ինձ հանգիստ թողել, - մայրս մեղմ նայեց աչքերիս մեջ ու հեռացավ: Նա նույնպես հասկանում էր, որ անհնար էր ինձ փրկելը: Սողալով հասա մի քիչ խորը: Հեռվից մայրս տեսնում էր ու ցավ ապրում: Երևի այդ պահին նրանից բացի ոչ ոք իմ մասին չէր մտածում… Մայրամուտ էր իջել ծովի եզրերին, հեռվից արեգակը ստանում էր ավելի մուգ գույն ու զարդարում հեռվից եկող ալիքները՝ նրանց տալով գեղեցիկ փայլ: Ծովի մեղմ սառնությունը, ինձ հպվելով, տալիս էր մեղմ քուն, մեղմ մի երազանք, որ գուցե մի օր մարմինս կլողա ու կհանդարտվի…. Մայրս արդեն քնել էր, նրա ծերացած աչքերին մնացել էին տարիների լացի հետքերը, նրա մեջ պարփակվել էր մի երազանք: Այդ երազանքի բծերը կարծես հպվել էին նրա շուրթերին ու ի ցույց էին դնում նրա այդքան ծերացած երազանքը… Գեղեցիկ մի կին էր մայրս, անգամ խոր ծերության մեջ նա իր փայլը չէր կորցրել, ժպտում էր անգամ ցավի մեջ կուտակված, նրա ծերացած եղունգներից երևում էին այն անսահման րոպերները, որոնք իրենց հետքերն էին թողել նրա մատներին: Նիհար էր մայրս: Նրա գեղեցիկ իրանը, որից ես դուրս էի եկել, փոքր-ինչ ծռվել էր, սակայն իմ աչքերում նրա գեղեցկությունը սահման չուներ… Նրա հոգին միշտ լուռ էր, սակայն մեծ իմաստություն ուներ  իր մեջ, հիշում եմ նրա քրտինքը, որը կախված էր նրա աչքերից և ճակատից, մի կին, ով իր կյանքը նվիրեց իր հիվանդ աղջկան …
Անունս Զարուհի է, տառապում եմ աղիքային քաղցկեղով, հիվանդությանս բարդացման պատճառով չեմ կարողանում քայլել, ոտքերս անզգայացել են… Գամված միշտ նույն աթոռին՝ մեկ - մեկ մտածում եմ, որ ապրելը իզուր է, սակայն մեծ հույսը դեռ իր զարկերակներն է մեղմ կտկտացնում ցավիս վրա… Ունեմ մեկ եղբայր և երկու քույր, նրանք ապրում են առաձին, իսկ ես՝ մորս հետ, իսկական հայրս մահացել է...
Մանուկ էի, բացեցի ննջարանիս դուռը և տեսա, թե ինչպես է մայրս հոգնած քնել բազմոցին, մոտեցա նրան ու մեղմ համբուրեցի նրա կախ ընկած ձեռքը, որից սոխի բույր էր գալիս, ապա վեր կացա և սկսեցի շոյել նրա մազերը, որի մեջ արդեն երևում էր սպիտակ ծերությունը: Նա կարծես իմ փոքրիկ մատներից ավելի էր հանգստանում ու երազում ավելի մեղմ էր լողում…
-Հը՞ն, Զարուհի, ախ փոքրիկս արի՛ ինձ մոտ, –նա գրկեց ինձ ու ուժգին սեղմեց իր կրծքին ու դարձյալ քնեց, նրա կրծքերի միջից լսվում էր կարծես իմ խաղալիքի ձայնը, սակայն դա խաղալիքի ձայն չէր, այլ նրա սրտի կտկտոցներն էին, գլուխս մեղմ դրեցի նրա կրծքին ու մեղմ հանդարտվեց իմ մանկական հոգին… Ամեն անգամ քնելիս մի աչքս բաց էի թողնում, որ տեսնեի հայսրիկիս գալը, ու հենց նա մտնում էր տուն, ես արագորեն գրկում էի նրան, նրա հաստ ձեռքերի մեջ ես ինձ ավելի լավ էի զգում, ավելի ուժեղ, նրա մեջքը միշտ ջուր էր, իսկ նրա բեղերից ես միշտ հաճույքով զգում էի նրա  ծխախոտի բույրը...
-Սո՛ւս, պապ:
–Գիտեմ՝ մայրդ քնած է, - մոտեցավ մորս մեղմ համբուրեց, մայրս քնած լուռ ժպտաց և ասաց.
–ճաշն արդեն պատրաստ է, –հայրս մեղմ համբուրեց նրա աջ ձեռքը ու մեղմ շշնջաց.
–Սիրում եմ քեզ …
Իսկ ես զմայլվում էի այդ սիրով ու անընդհատ խանգարում նրանց, խանդում, որ ինձ բաժին չի հասնում այդ գեղեցիկ սիրուց...
Ախ, Աստված իմ, այս անսահման ծովում տեսնում եմ իմ մենակ մնացած մանկությունը: Ամեն փայլող ալիքի հետ գալիս են հեռվում մնացած ժպիտները ու նորից կորչում ալիքիների գրկում, չքանում հեռվում մնացած կարոտ ժպիտները …. Նորից տխուր եմ, ախր երջանկանալու ոչ մի պատճառ չունեմ, ցավում է, ցավում է... Ինչքա՞ն կարող եմ անվերջ կրկնել, մռմռում է մարմինս ամբողջությամբ, ցավը ինձ խելագարության է հասնցում, կուրացնում, երանի ամեն ինչ այսպես չլիներ, երանի ոչինչ չպահեր ինձ, որ ես նույնպես ճաշակեմ այն նուրբ երջանկության մնացորդները, որոնք մնում եմ երջանկությունը ապրելուց հետո… Ախ այս կյանքը, չգիտեմ՝ գուցե մեռնել է պետք, սակայն ոչ ապրել, սակայն չգիտեմ գուցե մեռնելուց անգամ ոչ մի ճանապարհ կարճ չի լինում…
-Ո՞նց ես, Զարուհի,– անզգայացած մարմինս մի պահ զգաց նրա ուշացած ձեռքերի հպոցը, նա իր պինդ ձեռքերը դրեց ուսիս:
- Տեսնում ես :  
Նա իմ վերջին թյուրիմացությունն էր այս կյանքում: Իմանալով, որ նա ոչ թե ինձ սիրում է, այլ խղճում, դրանից ես ավելի էի ցավում:
–Ինչու՞ ես եկել,-սկսեցի անկանոն ձայներ հանել, սկսեցի ավազում թպրտալ այնպես, ինչպես ծարավ ձուկը:
–Գնա՛ այստեղից, - նա ինձ գրկեց ամուր, նրա օծանելիքի բույրը խեղդում էր ինձ:
–Գիտե՞ս, նոր եմ հասկանում, թե ինչու է ծովը մեծ:
–Խնդրում եմ գնա, մի ծիծաղիր անկարողությանս վրա:
Սակայն նա ավելի ամուր էր գրկում ինձ, նրա աչքերից սկսեցին արցունքներ կաթալ, որոնք փայլում էին մայրամուտի շողերից:
–Ինչո՞ւ ես լաց լինում:
–Քանզի զգում եմ քեզ կորցնելու ցավը:
–Չէ՛, վստահ եղիր՝ ես չեմ մեռնի, ես ուզում եմ ապրել: –Ու նա սկսեց ավելի ուժեղ գրկել ինձ ու անթարթ հայացքով նայում էր ծովին, գուցե փորձում էր գտնել նրա անսահմանության սահմանը …
-Գնանք, ուզում եմ մի քիչ զբոսնել:
Նա ինձ նստեցրեց իմ անվասայլակին ու ծովի անեզր ափերին թողեց իմ անվասայլակի հետքերը, ալիքները մեղմորեն թացացնում էին չորացած ոտքերիս ցավը:
–Զարուհի, այս վարդը քեզ:
–Իսկ ինչո՞ւ չոր:
–Ես նրա չորացած ներսում թողել եմ թարմ համբույր:
-Հասկանալի է:
Ու չորացած վարդը դրեցի գոգիս ու հայացքս թեքեցի դեպի ծովը:
–Գնո՞ւմ ես,  –հարցրի ես, նա լռեց:
–Մի՞թե դժվար է գտնել ուժ՝ ասելու ընդամենը երեք տառ:
–Ներիր, Զարուհի...
–Իսկ հետ չե՞ս գալու,-նա դարձյալ չպատասխանեց:
-Գիտեմ, շնորհակալ եմ քեզ:
–Ների՛ր...
–Ես քեզ ներելու կամ չներելու պատճառ չունեմ, - ասացի ես ու մեղմորեն ժպտացի նրան, սակայն ես նրան սիրում էի, իսկ նրան կորցնելու ցավը խլացել էր ներսումս:
–Խոստացի՛ր ինձ, որ դու կբուժվես:
Ծիծաղեցի ես:
–Քանի ուշ չէ, գնա՛, գնա՛, չէ որ ժամանակդ շտապում է...
–Զարուհի....
–Ի՞նչ:
–Իսկ ինչո՞ւ այսպես ստացվեց : –Դարձյալ ծիծաղեցի ես:
– Իսկ նա գեղեցի՞կ է:
 –Այո:
– Աստված ձեզ պահապան:
Խլացան ականջներս, նա անվերջ խոսում էր, սակայն ոչինչ չէի լսում, նայում էի միայն փայլող ալիքներին, իսկ քամին մեղմորեն ներս էր թափանցում դեպի բացված մարմինս ու մեղմ շոյում այն, և նա վերջին անգամ դրեց իր ձեռքը ուսիս ու սեղմեց այն: Նա գնում էր: Եթե գոնե այդ պահին մի փոքր ուժ ունենայի, կգրկեի նրան ու վերջին անգամ կփայփայեի նրա մեծ մարմինը, գլուխս կդնեի նրա կրծքին ու կժպտայի հանուն իմ չմարող սիրո….
-Նա գնա՞ց
–Այո, մայրիկ, դուք էլ եք չէ՞ մի օր ինձ լքելու:
–Ինչե՞ր ես խոսում:
– Հա, ես իրավացի եմ, մամ:
–Գոնե այդպես մի՛ ասա, Զարուհի:
–Մամ, ուզում եմ գնանք:
Ու մենք վերդարձանք տուն ….
-Մամ, մտածում եմ, որ կյանքում ամենակարևոր բանը երևի գինի խմելն  է, գիտես մեկ –մեկ մտածում եմ, որ կյանքը գեղեցիկ է, բայց ինձ թվում է՝ Աստված գիտի, թե ինչքան կարող է  մարդը դիմանալ իր տված ցավերին, բայց մամ, հավատում եմ, որ իմ այս անողոք ցավը մի օր կպատռվի, ու դուրս կգա լույսը: Դա մեծ հույս է, իմ մեջ, մամ:  –Մայրս ժպտաց ինձ, սակայն նրա հայացքում տեսա անհավատ մի թերագնահատություն:
–Գուցե այդպես է աղջիկս, – նա վեր կացավ
–Գնամ մի քիչ զբոսնելու:
–Ինձ չե՞ս տանում, մամ:
–Ոչ, շուտ եմ տուն գալու:
–Լավ, մամ …
Երբ բացեց դուռը, դեռ ոտքը չդրած շեմին՝ միայնությունը պատեց ինձ, գրկեց ու նորից աչքերս լցվեցին, կարծես բոլորն են հոգնել ինձանից, երևի նրանց համար գուցե բեռ եմ… Սեղանիս դրված էին թղթերը, որոնք հաստատում էին այն, որ ես անբուժելի հիվանդ եմ, սակայն ես միայն հավատում էի Աստծուն, դրանք ընդամենը թղթեր էին… Սկսեցի աղոթել.
-Աստված իմ, բոլորին օգնիր, թող երջանիկ ապրեն, բոլորին տուր այդ մեծ ժպիտը, թույլ մի տուր, որ նրանց հոգում պատսպարվի ցավը, տուր մեծ սփոփանք, փրկիր նրանց. ԱՄԵՆ:
Դարձյալ մոռացա խնդրել իմ մասին, սակայն դա կարևոր չէր: Բակում մի մուրացկան երեխա կար, փող էր մուրում, երեխայի մայրը լքել էր նրան, հայրը նրան օգտագործում էր փող մուրալու համար: Նրա՝ այդ մանկան դեմքին ես տեսնում եմ հեռվում մնացած իմ ժպիտը, ես նրա հետ զրույցներում միշտ հանգստանում եմ, նա իր մանկական թոթովանք լեզվով ինձ երջանկացնում է, նրա միակ երազանքը մեծ ծաղրածու դառնալն է, միշտ խելագարի պես նա թռվռում է այս ու այն կողմ, ասում է՝ երբ մեծանամ, երբ հարուստ մարդ դառնամ, քեզ կընտրեմ իմ հարսնացուն... Ախ, երանի կյանքս հերիքի տեսնելու համար քո երջանկութույունը …
-Բարև, մեծանուն ծաղրածուն:
–Բարև, Զարուհի:
–Ի՞նչ է, տխո՞ւր ես, - հարցրի ես:
–Չէ, պարզապես մորս եմ կարոտել:
–Հաա, հասկանում եմ քեզ:
-Ի՞նչ ես հասկանում, - հարցրեց նա:
–Դե որ ……
-Զարուհի, մի՞թե դու էլ մայր չունես:
–Ախ, փոքրիկ, այս ինչ ես ասում, կյանքից այդքան շուտ մի հոգնիր...
Նա լռեց, գլուխը կախ՝ հեռացավ: Նրա այդ մանկական հոգում տեսնում էի անվերջ կարոտը: Մի՞թե դաժանություն չէ այն, որ կարոտ ես մնում քո մորը, նրա ջերմությանը… Ախ երանի ես սերը լինեի անվերջ ինձ այս ու այն պատին կտայի, որ իմ նեկտարը դուրս ծորար ու կաթար մարդկանց շուրթերին...
Անցնում էի օրերը, ամեն անգամ ցավս նորովի էր գրոհում իմ առաջ, մայրս սկսել էր ավելի հեռանալ ինձանից, երբ մենք մենակ էինք մնում, նա կա՛մ լռում էր, կա՛մ գնում էր իմ սենյակ: Երևի իմ մարմնի գարշահոտությունը ավելի էր խեղդում նրան, նա ավելի էր սկսել անտանելի կերպով օգնել ինձ, պարզ երևում էր, թե ինչ սոսկանք է զգալ հիվանդ մարդու մարմնի  ամեն հատվածից փչող գոզահոտը...
-Մամ...
–Ասա:
–Ի՞նչ է պատահել:
-Ոչինչ:
–Մա՞մ:
–Զարուհի, կլռե՞ս:
Ու մեղմ նայեցի նրա դեմքին: Ն,ա փոխելով իմ տակաշորերը, անվերջ որձկում էր իմ փտած ցավի հոտից:
–Թո՛ղ, ես ինքս կանեմ:
–Թո՛ղ վերջացնեմ:
–Մամ, թող ինձ հանգիստ ու գնա այստեղից…
Նա ջղայնացած երեսիս շպրտեց դուռը, սակայն չէր ուզում մի պահ հավատալ, որ ես մեղավոր չեմ, որ հիվանդ եմ ու սկսեցի մեծ դժվարությամբ փոխել շորերս ու անվասայալկին գամված՝ նորից նայեցի պատուհանից, հարզատներս էին եկել, նրանց ձայները լսվում էին արդեն տանը, ես սպասում էի սրտի ուրախությամբ, որ հենց հիմա դուռս կբացվի, և ես կառնեմ կարոտս իմ քույրերից... Սակայն մոտեցա դռանը... Լսեցի մի ձայն, այն ձայնը, որ ես միշտ շատ էի սիրում: Դա մորս ձայնն էր, բողոք, որ արդեն հոգնել է ինձանից, լաց էր լինում ոչ թե ինձ համար, այլ ինձ օգնելու համար: Դուռը բացեցի:
–Լսի՛ր, մամ, ես հեռանում եմ,- նա նայեց դեմքիս, իսկ քույրերս անգամ չմոտեցան: - Ես գիտեմ՝ շատ եմ ձեզ նեղություն տալիս, խնդրում եմ, մամ, վերջին անգամ ինձ օգնիր, իջեցրու անտիճաններից, ու մնացած ճանապարհը ես կգնամ…
Ու մոտիկացավ քույրս ինձ:
-Ես կիջնեմ, - ու քարացավ հոգիս, այդ պահին արդեն հասա դռանը, ու զայրացած հոգիս սկսեց ակամայից խոսել, - գիտեմ՝ սիրում եք ինձ, սակայն սիրելուցել են  հոգնում, ես վստահ եմ՝ մի օր ամպայաման կթակեմ ձեր դուռը, արդեն ոչ թե սայլակիս գամված, այլ արդեն ոտքի կանգնած… Լսիր, մամ, չեմ մոռանա քո տարիների ու ջերմության բույրը, որ դու թողեցիր ինձ: Հիշո՞ւմ ես, երբ ծովում էինք, ես քեզ ասացի՝ վաղ թե ուշ լքելու եք ինձ, ու դա եղավ:
–Ո՞ւր ես գնում:
–Դա ի՞նչ կարևոր է, գուցե մարմնավաճառության, - փոքրս քույրս ծիծաղեց:
–Լսիրՙ Զարուհի, մենք քեզ սիրում ենք, բայց դե...
-Արմինե, գիտես կարևորը սերն է: Չէ, դուք չեք սիրում, ուղղակի պարտավորված եք դա ասում, ես այս օրվանից ատում եմ ձեզ...
Այս ամենը ասելով՝ դուռը փակեցի ու իմ անզորությամբ սայլակը մի կերպ բրդելով, մի կերպ ինձ շարժելով հասա մի այգի ,որտեղ նստեցի ու մեղմ սկսեցի արտասվել... Այգում գեղեցիկ էր ծառերից իջնող մեմմ հովը ու արևի մեղմ ջերմությունը, զգում էի, որ վաղ թե ուշ ես կմահանամ, ու գուցե Աստված ինձ կշռայլի ու մի դեր կտա նորից այս կյանքում, սակայն չեմ ուզում ես նորից մարդ ծնվել, ես սկսեցի նորից մտորել, որ վերջ, ամեն բան արդեն կորած է …
Անցան նորից դժվար ժամանակներ, ապրում էի մի տան մեջ, որտեղ չկար այն ամենը, ինչ որ պետք էր: Գնացի հիվանդանոց, ինձ օգնում էր իմ մուրացկան բարեկամը ….
-Բարև ձեզ, բժիկշ:
–Արի, Զարուհի, ուզում եմ քեզ հետ խոսել: Զարուհի, ուզում եմ ասել, որ հիվանդությունդ խորացել է, ու ցավով նշում եմ, որ քեզ շատ երկար չի մնացել ապրելու...
-Գիտեմ, բժիշկ:
-Զարուհի, դու շատ ես ուշացել, արդեն քո ներսը հյուծվել է:
-Զգում եմ,-ու ես հեռացա հիվանդանոցից: Ամբողջովին դատարակված էի, քիչ էր մնում ուժեղ գոռայի, հոգնել էի անվերջ լռելուց... Ու անվերջ նայում էի շուրջս, ուզում էի անվերջ ապրել, զգայի կյանքի բերկրանքը... Ճանապարհին հանդիպեցի իմ անցած-գնացած սիրուն, ում թողեցի ծովի ալիքների հետ, նա և իր կինը զբոսնում էին ու անվերջ ժպտում... Սակայն նա մի պահ նայեց ինձ, ես ուզում էի ոտքի կանգնել ու վազել ու գրկել նրան, սակայն նա ընդամենը մի պահ նայեց, ես չէի ուզում նրա ժպիտի վրա գծել ինչ-որ տխուր հոգսեր, որը միայն ես կպատճառեի ...
Այդ նույն օրը մեծն ծաղրածուի ներկայացումն էր: Նա խնդրել էր, որ այնտեղ ներկա լինեմ, մի փոքր ուշացումով մտա ներս ... Նրա ելույթնն էր արդեն, ու նա սկսեց. «Մինչ ներկայանալս ուզում եմ ասել, որ ես մուրացկան եմ, որ կորցրել եմ մորս»: Դահլիճը լուռ լսում էր նրան. ոչ մի շշուկ չկար, նրա այդ փոքրիկ ու կարմիր քթի տակից հոսում էր արցունքները, նրան լսում էին բոլորը՝ չհաշվելով, որ նա մուրացկան է: Անգամ կան մարդիկ, ովքեր լաց էին լինում... Աչքերս լցվել էին, ու նա այդ ներկայացումը նվիրեց ինձ, որը կոչվում էր «Հավերժության հետևից»... Ու այդ ամենը տեսնելով՝ ես ավելի էի ցանկանում ապրել...
Ու նա փայլում էր մի մեծություն, ծաղկող մի մեծություն, նրա երազանքը աչքերիս առաջ արդեն ծիլ էր տալիս...
Ախ, ինչքան եմ կարոտ մնալու նրան, կարոտած հոգով ես հեռանալու եմ...
Մի պահ զգացի գլխապտույտ, սակայն ինքս ինձ թափ տվեցի, սակայն այն ավելի ուժեղ սկսեց ...........
-Զարուհի, քեզ ի՞նչ պատահեց, Զարուհի...
____________________________________________________________________________
Զարուհուն տեղափողեցին հիվանդանոց, իսկ մուրացկան տղային դուրս արեցին հիվանդանոցից, նրա մայրը եկավ և քույրերը, բժիշկները սկսեցին խոսել նրանց հետ: Զարուհուն կարճ էր մնացել ապրելու, դա արդեն բոլորը հասկացել էին... Սակայն այդ կարճը դարձավ ընդամենը մի քանի րոպեների հարց... Հետազոտություններից հետո պարզ դարձավ, որ նա հղի է, սակայն ապարդյուն...
-Ուզում եմ գնալ ծավ...
Մայրը դա տեսնելով՝ սկսեց լաց լինել.
-Այո, աղջիկս...
______________________________________________________________________________
Եվ նորից մայրս իջեցրեց, ոտքերս մեղմորեն դրեց աշնանացած ծովի ափերին, վերջին անգամ եմ քեզ պատմում,  իմ օրագիր, վերջին անգամ թե ինչ եմ զգում... Նախ ոտերս սառեցին, ապա զգացի խոնավացած մի քամի, սիրտս սկել էր ավելի ուժգին խփել ..... Ոտքերիս տակ մի դատարկ գինու շիշ կար, ես այդ շիշը ինձ նմանեցրի, նրա վրայից փչում էր արդեն փչացած մի բույր: Ախ, ինչ գրեմ քեզ վերջին անգամ, ինչպե՞ս ասեմ, որ ես ուզում եմ ապրել...
Գրելով այս ամենը՝ Զարուհին ծովը նետեց իր վզին կախված մի գեղեցիկ կուլոն, որ նրան էին տվել իր հարզատները, ապա օրագիրը ծածկեց ու դրեց անվասայալկին...
-Այս կյանքում ինձանից հետո միայն դու ես այս սայլակը քշելու, լսո՞ւմ ես, օրագիր...
Մեղմ աչքերը փակեցին, նախ մի պահ իջեցրեց շորերը ու անզոր ոտքերով մտավ ջուրը, գկուշը դրեց ալիքների վրա, ու մեղմ լողում էր նրա անշնչացած մարմինը ....
-Զարուհի՞ ........
Ու լռեց ամեն ինչ.... Նրա գեղեցիկ ու հյուծված մարմինը մեղմ ալիքների հետ գալիդ էր, խառնվում ավազին ու հետո նորից տրվում ալքիներին... Լռեց նրա գոռացող հոգին, նրա մեղմ հայացքը իջավ կյանքի հատակը, նրա գեղեցիկ երազների պես, որ ամեն անգամ գալիս էին նրա անզոր ոտքերին հպվում ու նորից գնում ..... Իսկ ծովում տիրում էր պաղ լռություն, մայրը անվերջ լաց էր լինում, ոռնում կորստից, բայց ապարդյուն: Կյանքը գնաց, երկու կյանք գնաց՝ մեկը մի փոքրիկ, մեկը մի փոքրիկ հոգի .....
Կարդալով Զարուհու օրագիրը՝ մի պահ աչքերս լցվեցին, թերթելով նրա կյանքի այդ փոքր դրվագը՝ հասկացա, թե ինչքան են մարդիկ որբացած այս կյանքից, մի պահ նայեցի նրա ձեռագրին, զգացի նրա մատների տանջանքը ու ակամայից սկսեցի լաց լինել ....
 ___________________________________________________________________________        
Զարուհի Հայրապետյանը ծնվել էր 1975 թվականին, մահացավ  2001 թվականին. 26 տարեկանում... Նրանից մնաց մի հուշ, նրա հիվանդ օրագիրը, որը իմ ձեռքն ընկավ 2012 թվականին .........
____________________________________________________________________________
Նրա ընկեր մուրացկանը տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, որտեղ սկսվեց նրա երզանքը... Նրա մայրը մահացավ 2009 թվականին 69 տարեկան հասակում: Նրա օրագիրն իմ ձեռքն ընկավ նրա քույր Արմինե Հայրապետյանի շնորհիվ......
____________________________________________________________________________
Կարոտում եմ, ինչքա՞ն կարող եմ ես այդ մասին անվերջ ոչ թե գոռալ, այլ լռել, ինչքա՞ն կարող եմ լռության մեջ գլուխս դրած հիվանդի նման կրկնել՝ կարոտել եմ ......
Ուզում եմ գոռալ ու ճչալ, ինքս իմ գոռոցներով գոնե մի պահ հանգստանամ, մեջիցս հանեմ մի ամբողջ ցավ... Ձեռքերս դողում են, փշաքաղվում եմ մամնով ու հոգով: Նրա օրագրի կարոտը ապրելն էր, սակայն կյանքը մոռացավ մի պահ ետ շրջվել, որ տեսնի հալածվածներին. նրա օրագրի վրա դեռ մնացել էր նրա արյան հոտը, որ քիչ թե շատ պատմում էր նրա անսահման ցավերի մասին... Օրագիր, որը պատմում էր նրա քարշ գալը հիվանդանոցի պատերի տակ, նրա քարշ գալը կյանքի այս ճանապարհներին... Նա ապրեց ապրելու հույսով ու մեռավ ապրելու հույսով ............
Ու ավարտվեց կյանքը նրա, սակայն ավարտեց երևի նոր կյանք բերելու հույսով, անվերջ կարդում էի այդ օրագիրն ու հասկանում նրա ցասումը, նրա աչքերի կարոտը, նա կարոտ մնաց թե՛ սիրո, թե՛ մայրական սիրո և թե՛ ապրելու հույսին .... Նրա հայացքը միշտ ու ամեն անգամ արտացոլվում էր ծովի ալիքների մեջ, և նա նույնպես վերջապես արտացոլվեց ծովի անդարձ ալիքների հետ .... Ծովի ալիքների պես նա հանգրվանեց ավազների հոգնած հույսերի նման ..... Ավազներն էլ են հոգնել ժովերից ու նրանց տված ցավերից ....... Իրոք որ նա ապրեց ապրելու հույսով ու մեռավ ապրելու հույսով....... Ով՞ իմանա, գուցե նա դեռ հույս ունի ապրելու. չէ՞ որ հույսը չի մեռնում ..........
Նրա Միակ երազնքն էր, որ նա նորից քայլեր ծովի ալիքների մեջ, սակայն նա ոչ թե քայլեց, այլ ընկավ ու դարձավ ալիք.....
_____________________________________________________________
Ճանապարհը հեռանում էր, գնում ինչ-որ մի անհայտ կողմով, ճանապարհին մոլորված իմ հոգին էլ էր գնում, փախչում, մենակության դառը ցրտից մրսելով՝ անվերջ փախչում էր ու  հեռանում:
                        Հեղինակ` Վանիկ Հովակիմյան  (Անանուն )
                                             ՀԻՎԱՆԴ ՕՐԱԳԻՐ 
                              Նվիրվում է Զարուհի Հայրապետյանին 
                Պատմվածքը հիմնված է Զարուհու կյանքի  օրագրի վրա: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել