Tert.am-ը գրում է.

Ռուս գործարար Գերման Ստերլիգովի անունը կներառվի Ադրբեջանի «սև ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ ռուս գործարարն «անօրինական է հատել Ադրբեջանի հետ սահմանը և այցելել Լեռնային Ղարաբաղ»։ Այդկերպ նա խախտել է «Պետական սահմանի մասին» օրենքը։ 

Ըստ նրա՝ այդ հարցն ուսումնասիրելու վերաբերյալ որոշակի գործողություններից հետո գործարարի անունը կներառվի «անցանկալի անձանց ցուցակում», փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։

Երեկ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ռուս գործարար, հայտնի ֆերմեր և «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը որդիների հետ փակել է իր հայտնի տունը Սլոբոդայում, սկսել է վաճառել իր ունեցվածքը և Ռուսաստանից մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

Հուլիսի 4-ին ֆերմերի` Ղարաբաղ մեկնելու մասին լուրը հաստատել է նրա օգնականը` Պոլինա Սիրոտան:

«Նա մեկնել է Լեռնային Ղարաբաղ, երբ կվերադառնա` հայտնի չէ, սակայն անպայման կվերադառնա: Մեկնել նրան ստիպել են լուրջ հանգամանքները», -ասել է Պոլինան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել