Այսօր կայքերից մեկում կարդացի Շպռոտի հերթական հարցազրույցն օվկիանոսի այն ափից: Ասեմ, որ մշտապես զզվել եմ այն պահերից կամ երևույթից, երբ որևէ մեկը արտագաղթում է ՀՀ-ից ու հետո սկսում իր «նոր հայրենիքից» փնովել Հայաստանը կամ Հայաստանում բնակվող անձանց: Ու առավել ևս զզվելի է, երբ դա անում է որևէ հայ հայտնի, որի խոսքերը կամ կարծիքը, ի տարբերություն սովորական անձանց, կարող է քիչ թե շատ արաձագանքներ ունենալ:
Ու Շպռոտի հերթական հարցազրույցը հենց այդ շարքից է: Երգչուհին առայսօր լցված է ատելությամբ Հայաստանի հանդեպ: Չնայած իր հարցազրույրցում տեղ-տեղ շտկումներ է անում, որ իբր ատում է Հայաստանի իշխանություններին միայն, Հայաստանում բնակվող որոշ անձանց, բայց ներքին բացասական տրամադրվածությունը չի կարողանում քողարկել: «Ես երկրի դեմ ոչինչ չունեմ. այն իմ ծննդավայրն է: Բայց զզվելի է այն, ինչ կատարվում է ներսում… Յաղք…»: 
Այո, դուք սխալ չկարդացիք, հենց «Յաղք», որքան էլ դա վերաբերի ոչ թե Հայաստանին, այլ միայն նրան, «ինչ կատարվում է ներսում»:
Մեղմ ասած՝ շատ տհաճ է, երբ որոշ հայտնիներ, որոնք անթաքույց զզվանքով են խոսում այն երկրի մասին, որտեղ ծնվել, ապրել ու հայտնիություն են ձեռք բերել, իսկ հետո արտագաղթել մեկ այլ երկիր, որտեղ ապրել ու ապրում են ավելի ծանր պայմաններում, բայց դրսից միայն լուտանք ու ատելություն թափում սեփական հայրենիքի նկատմամբ:
Նման հայտնիները որքան քիչ լինեն Հայաստանում, թերևս այնքան լավ, քանի որ սեփական բացասական էներգետիկայով միայն ավելի են վատացնելու իրավիճակը: Լավ է, որ Հայաստանը բեռնաթափվում է նման դեմքերից կամ դեպքերից, ուղղակի վատ է, որ անգամ արտագաղթելուց հետո նմանների կարծիքը դեռ հարցնում են կամ հարցազրույցներ վերցնում: Իրոք զզվելի է։
Եվ վերջում Շպռոտը նաև հպարտութամբ հայտարարում է, որ սատարում է համասեռամոլներին և ասում. «Այնպես որ, ատե՛ք ինձ. դա ձեզ մոտ լավ է ստացվում…»։ Համասեռամոլներին աջակցելու համար ատելը մեզ բնորոշ չէ, բայց սեփական խոսքի չափն ու ձևը չիմանալու ու գռեհիկ ձևով խոսելու համար մարդուն իրեն արժանի բնութագրումը տալը տեղին է: Այնպես որ, այս ձկնատեսակը միշտ էլ մնալու է նույնը, որտեղ էլ ապրի ու արարի:
Շպռոտը մնում է Շպռոտ՝ անկախ բնակության վայրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել