«Ոչ թալանին» նախաձեռնության տղաների ռեյտինգը և նրանց նկատմամբ հանրության հարգանքն իրար պետք չի խառնել, դրանք տարբեր բաներ են: Ռեյտինգ ստեղծում է մեդիադաշտը, լրատվականներն ու սոցկայքերը, փորձագետներն ու վերլուծաբանները, և մարդու ռեյտինգը կարելի է շատ արագ բարձրացնել և ավելի արագ նվազեցնել: Ռեյտինգն առհասարակ սիտուատիվ բան է. վաղ օրինակ է ոստիկանության ռեյտինգը, որը մեկ օրում իջավ ջրի հատակը, մեկ շաբաթվա ընթացքում բարձրացավ երկինք և մինչև հիմա էլ դեռ երկիր (ռացիոնալ մակարդակ) չի իջել:

Նույնը քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչների ռեյտինգն է, որը տատանվում է ամենատարբեր գործոնների ազդեցության տակ, բայց պետք է հիշել, որ այն տատանվում է միայն մեդիա-դաշտում, դրանից դուրս ռեյտինգ չկա, կա կամ չկա նրանց և նրանց նախաձեռնած գործի նկատմամբ հարգանք:
Կարող է նրանց ռեյտինգը լինի շատ բարձր, բայց մարդիկ հարգանքով չվերաբերվեն իրենց արած գործին և չկանգնեն նրանց կողքին, և կարող է նրանց ռեյտինգն արհեստականորեն իջեցվի, մինչդեռ բազմաթիվ մարդիկ հարգանքով վերաբերվեն նրանց և՛ ակցիային, և՛ պատրաստ լինեն կանգնելու երիտասարդների կողքին օր ու գիշեր, փողոցում, թե հրապարակում:

Ստատուսը նվիրվում է բոլոր նրանց, ովքեր օրումեջ փոխում են իրենց դիրքորոշումը ոստիկանության և անկախության սերնդի նկատմամբ և չգիտեն էլ, որ իրենք դա անում են մեդիադաշտի ազդեցության գոտում լինելու պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել