Tert.am-ը գրում է.

«Ռեալ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բջջային հեռախոս է գտել և նրա տիրոջը հրավիրել ընթրիքի։ Հայտնի պորտուգալացու հետ հանդիպելու բախտ է վիճակվել հմայիչ մի աղջկա, գրում է eurosport.ru-ն։

Առաջինն այդ մասին պատմել է անձամբ այդ աղջիկը, ում անունն է Օստին Վուլստենհյուլմ։

«Վատ լուր՝ 2 օր առաջ ես կորցրել եմ հեռախոսս։ Լավ լուր՝ այն գտել է Կրիշտիանու Ռոնալդուն։ Էլ ավելի լավ լուր՝ նախորդ գիշեր նա ինձ հրավիրել է ընթրիքի»,- գրել է Օստինը և լուսանկար տեղադրել Instagram-ում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել