Երեկ կեսօրին ոստիկանները շատ զգույշ, կարելի է ասել՝ բամբակների մեջ, ցուցարարներին տեղափոխեցին ոստիկանական բաժանմունք: Մի քանի ժամ հետո բոլորն արդեն ազատության մեջ էին: Այս պատմության մեջ մի կողմ կա, որ հաստատ ուրախացել է, դա «Սանիթեք» ընկերությունն է, նրանք վերջապես ետ ստացան իրենց աղբամանները, բայց այդ աղբամանները կարելի է հեռվից էլ ճանաչել իրենց յուրահատուկ գրություններով:

Զարմանալի է, բայց ոստիկանության գործողություններն այդքան շատ չքննադատվեցին ֆեյսբուքում: Իմ կարծիքով՝ բոլորն էլ ի վերջո հասկացան, որ ոստիկանությունն ինչ-որ քայլերի է դիմելու, բայց մենք սպասում էինք բռնության, իսկ նրանք հուսախաբ արեցին և «շոյելով» տարան: Ինչևէ, սա Բաղրամյանի պայքարի ևս մեկ դրական կողմերից է: Համ էլ իրար հետ 15 լուսաբաց դիմավորած մարդիկ դժվար իրար հարվածեին:

Երեկոյան արդեն հանրահավաք տեղի ունեցավ Ազատության հրապարակում: Տարատեսակ քննարկումներից հետո պարզ դարձավ, որ պայքարը նորից նստացույցի փուլ է անցնում: Դավիթը Սանասարյանը հացադուլ հայտարարեց: Չեմ կարող ասել՝ որոշումը ճիշտ է, թե՝ սխալ, որովհետև հացադուլն ամեն մեկն իր հոգևոր արժեքով է սկսում կամ դադարեցնում, իսկ հոգևոր արժեքներն անքննելի են: Ինչ կտա այդ հացադուլը, կտեսնենք ժամանակի ընթացքում: Ուղղակի հացադուլը չպետք է օգտագործել որպես PR, իսկ ես չեմ կարծում, որ Դավիթը դա PR-ի համար է արել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել