Էլեկտրաէներգիայի դեմ պայքարը կրկին տեղափոխվեց Ազատության հրապարակ: Այստեղ, սակայն, ակնհայտ էր մի տարբերություն: Նստացույցը մինչև նախագահի հայտարարությունը միավորում էր հիմնականում անկուսակցական երիտասարդների, ովքեր պայքարում էին հոսանքի թանկացման դեմ: Բացի դա, հրապարակում հավաքվում էին շուրջ 10000 մասնակիցներ: Այսօր արդեն հիմնականում նշմարվում են այս կամ այն քաղաքական կառույցի ներկայացուցիչներ, և Ազատության հրապարակում հավաքվում են մոտ 600-700 ցուցարարներ:

Իրենց ձայնի բարձրացման այսպիսի լավ հնարավորությունից չէին կարող չօգտվել մոռացության մատնված ուժերն ու անհատները: Դրանցից էին, օրինակ, Նախախորհրդարանը, Անդրիաս Ղուկասյանը, ովքեր երբեք չէին արժանացել 700 հոգու ծափահարության:

Այժմյան ցուցարարներից մի քանիսի մոտ Անդրիասը բարի համբավ է ձեռք բերել նստացույցի ժամանակ ամեն օր տրված 10000-ական դրամների շնորհիվ: Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջինս սնուցվում է արտաքին գրանտներից, իսկ ցուցարարներին բաժանվող գումարներն ուղղակի դրանց մնացորդներն են: 
Ինչևէ, եթե ավելի խորը փորձենք ուսումնասիրել, ապա կարող ենք փաստել, որ նրա կողմից ներդրված դրամները հիմա շարժման ակտիվությունն են ապահովում, որի շնորհիվ էլ նրան եկող ֆինանսական միջոցները կրկնապատվում են:

Այսպիսով, ստացվում է, որ ընտրակաշառքներից բողոքող անձնավորությունը հիմա տալիս է 10000-ական դրամ «ցույցակաշառք», որպեսզի ապահովի հանրահավաքի աշխուժությունը, չէ՞ որ նստացույցի ժամանակ ինքնարտահայտման հնարավորությունները բավականին մեծ էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել