Կարդում եմ պատմական հիշատակություններն ու տեսա, որ 100 տարի առաջ այս օրը՝ հուլիսի 7-ին, 1000 հայ ընտանիք տեղահանվեց Տրապիզոնից ու բռնեց գաղթի ճամփան։ Այսօր Տրապիզոնն այլևս չունի հայ բնակչություն։ Նույնն էր կատարվում այս ամիսներին Արևմտյան Հայաստանի ու Անատոլիայի ողջ տարածքում։

Ոմանք կարծում են, թե տարիներ անց պետք է նայել ապագային, բայց համոզված եմ, որ ապագային նայելով՝ պետք է նաև հիշել ու հասկանալ ողջ պատասխանատվությունը, որ այսօր դրված է մեզ վրա, հիշել ու գիտակցել դա ամեն օր աշխատանքի գնալիս, այն պահերին, երբ ձեռքերն իջեցնելն ավելի հեշտ է, քան որևէ բան փոխելը, այն ժամանակ, երբ աչքերդ բացում ես առավոտյան ու չես ուզում այլևս ոչ մի բան անել, պետք է հասկանալ, թե մեր ծնվելու հավանակությունը որքան մեծ հարցականի տակ էր դրված, բայց մենք կանք ու աշխատում ենք ու ստեղծում ենք ու կլինենք։ Կլինենք միայն ու միայն մեր ամեն մեկիս շնորհիվ։

Բոլորին արդյունավետ օր եմ ցանկանում ։)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել