Քիչ առաջ կարդում եմ. «Դավիթ Սանասարյանն Ազատության հրապարակում հացադուլ հայտարարեց»: Լավ արեց: Դա խոշոր քաղաքական հաշվարկների արդյունքում, բազմաթիվ փոփոխականների վերլուծության հետևանքով մշակած բարդ կոմբինացիոն գործելաոճ է: 

Ժամանակակից քաղաքական պատմությունից մեր՝ այս անգամ ընդդիմադիրները որևէ դաս չեն կարողանում քաղել: Հասկանալի է, որ երիտասարդ քաղ. գործիչը ցանկանում է դիրքավորվել, սուբյեկտային հատկանիշներ ձեռք բերել, բայց, եթե հարցին նայենք ավելի սթափ, ապա մնում է մի բան ասել միայն. «Հացադուլ ես անում, որ ի՞նչ անես....»:

Այս շոգից, խնդիրների բազմազանությունից, ընդհանուր հոգնածությունից զզված հասարակության մեջ ո՞ւմ է հետաքրքիր քո այս անհեռանկար քայլը, ո՞ւմ համար ես դա դու անում... Ինչի՞ ես հասնելու... Թերևս հենց ինքը գիտի, որ հասնելու է բացարձակ ոչնչի, թերևս մի քանի հոգի կասեն՝ ուժեղ երիտասարդ է՝ կամքով օժտված, կուսակցության ղեկավարը կհորդորի, թե խիզախ ու հայրենանվեր քայլ է... ու ոչինչ... Ո՛չ առաջինն է, ո՛չ հավանաբար վերջինը կլինի:

Ամեն մեկն ինքը գիտի՝ ինչ է անում: Ես չեմ քննադատում, ես փորձում եմ հարցեր տալ: Այսքանը:

Հ.Գ. Երբ քաղաքում 33 աստիճան շոգ է, ի՞նչ հացադուլ, այ մարդ, գարեջուր խմեք, ասենք՝ «Heiyneken»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել