Tert.am–ը գրում է.

Նորզելանդացի Բարի Քոքսը 4 տարի շարունակ աշխատել է, որպեսզի իսկական ծառերից ու բույսերից եկեղեցի կառուցի:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, տղամարդը, ով մանկուց երազել է Հռոմի պապ դառնալու մասին,  Նոր Զելանդիայի հյուսիսային հատվածում գտնվող իր սեփական հողատարածքի վրա բառի բուն իմաստով բացառիկ կանաչ եկեղեցի է աճեցրել:

Հետաքրքրական է, որ Քոքսը եկեղեցին կառուցել է տարբեր տեսակի ծառերից ու բույսերից, որոնք խորհրդանշում են քրիստոնեության տարբեր ճյուղերն ու ուղղությունները:

Աղբյուրը մանրամասնում է, որ եկեղեցու ներսում տեղավորվում է մոտ 100 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել