Tert.am-ը գրում է.

«Սեւիլիան» փորձում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Չիրո Իմոբիլեին: Առաջին առաջարկը, որը կազմել է 10 միլիոն եվրո, մերժվել է գերմանական ակումբի կողմից:

Estadio deportivo-ի տեղեկություններով, իսպանական ակումբը բարձրացրել է առաջարկվլիք գումարը մինչեւ 12 միլիոն եվրո: Ըստ աղբյուրի՝ «Բորուսիան» պարտաստ է բաց թողնել Իտալիայի հավաքականի հարձակվողին 15 միլիոն եվրո դիմաց:

Հիշեցնենք, որ Իմոբիլեն «Բորուսիա» է տեղափովել ավարտված մրցաշրջանի մեկնարկից առաջ եւ հակասական խաղաշրջան է անցկացրել: 25-ամյա իտալացին մասնակցել է Բունդեսլիայի 24 հանդիպման, դարձել երեք գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել