Ավելորդ է նշել, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա են բավականին ամուր հարաբերություններ: Դրանք օր օրի զարգանում են թե՛ դիվանագիտական և թե՛ տնտեսական մակարդակում:

Վերոնշյալ ֆորմատներում երկու երկների միջև հաճախակի հանդիպումները նպաստում են համագործակցության զարգացմանը: Մասնավորապես՝ այս օրերին երկու երկրների վարչապետերի միջև տեղի է ունեցել հանդիպում: Այդ մակարդակով վերջին հանդիպումը եղել էր ութ տարի առաջ:

Երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը կարող է լինել գյուղատնտեսության, զբոսաշրջության, գիտության, միգրացիայի և մի շարք այլ ոլորտներում։ Ներկա դրությամբ Ֆրանսիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը մոտենում է 90 մլն դոլարի սահմաններին։

Հարաբերությունները, սակայն, չեն սահմանափակվում միայն զուտ առևտրային կապերով։ Ֆրանսիան հանդիսանում է Ռուսաստանից հետո Հայաստանում ներդրումներ իրականացրած երկրորդ խոշոր գործընկերը։ Ընդհանուր առմամբ Ֆրանսիայի կողմից ներդրումները հասնում են 1 մլրդ դոլարի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել