Անդրեասներն ու նախախորհրդարանները չեն հանգստանալու, մինչև վերջնականապես չվարկաբեկեն և չոչնչացնեն երիտասարդների նախաձեռնած ապաքաղաքական պայքարը: Ցավալի է, որ ընդդիմադիրի դիմակի տակ թաքնվելով` այս ֆեյք գործիչներն ուղղակի սադրանքի են տանում երիտասարդներին՝ փորձելով ամեն գնով բախում առաջացնել երիտասարդների և ոստիկանության միջև: Կարծում եմ՝ երիտասարդ լիդերներն այնքան խոհեմություն և զգոնություն պետք է ունենան, որ իրենց շարքերից դուրս շպրտեն սեփական ամբիցիաներով առաջնորդվող այս արկածախնդիրներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել