Պաթետիկ էս ֆեյսբուքը նենց տեղ ա, ուր ամեն ապակե տարայի տրվում ա իր փուչիկ անձը կարևորելու հնարավորություն, ու փորձ է արվում ստեղծել տեսախաբկանք, իբր իրան հետևում են, փորձում վատաբանել, ԱԱԾ-ի պռասլուշկի տակ ա իբր իրա հեռախոսը, աղջիկներն իրա նկատմամբ ուշադիր են... Բայց վայն եկել ա, իրան տարել, եթե մի վրացի հողագործ տատի վնասի Հայաստան մտնող պրովայդերի կաբելը... Սույն սուպերմենը դառնում ա մի լքված ու մոռացված գոյակ, առանց ավելորդ պաթոսի նա իջնում է քուչա` լռվելու իր երբեմնի ծիծակակոշիկ սևամորուս ընկերների հետ, ումոնցից կԴրվել էր տևական ժամանակ ինչ-որ պաշտոնյայի շեսծյոռկա լինելու պատճառով ու լծվում բեսեդկից խանութ, խանութից բեսեդկա պիվի ու իր նման շշերի պերեկիդկի սուրբ գործին....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել