Յուրաքանչյուր երկիր ձգտում է ունենալ անկախ էներգետիկ համակարգ: Մեզ մոտ էներգիայի ստացման ավանդական եղանակների նկատմամբ վերահսկողությունը կարծես դուրս է եկել մեր տիրապետությունից, սակայն վիճակը դեռ ամենևին էլ անելանելի չէ, պարզապես, չգիտես ինչու, մենք, հանդիսանալով արևային էներգիայի ստացման ամենամեծ պոտենցիալ ունեցող երկրներից մեկն աշխարհում, անտեսում ենք բնության կողմից մեզ տրված ևս մի էական պարգև:

Այժմ մի շարք երկրների (Գերմանիա՝ 35.5 ԳՎ, Չինաստան՝ 18.3 ԳՎ, Իտալիա՝ 17.6 ԳՎ) բազմաթիվ համայնքների էլեկտրաէներգիան բացառապես ստացվում է արևից:
Մեր հարևան Ադրբեջանը, որ հարուստ է նաև նավթային ռեսուրսով, նույնպես պատրաստվում է բռնել այլընտրանքային էներգիայի ուղին և ակնկալում է առաջիկայում արտադրել տարեկան 2.4 ԳՎ էներգիա, որը կդարձնի նրան 11-րդն ամենաշատ այլընտրանքային էներգիա ստացող երկրների ցուցակում:

Հիմա արևային էներգիայի առավելությունների մասին.

1. Դանդաղեցնում է գլոբալ տաքացումը։
2. Խնայում է բնակչության կողմից էլեկտրաէներգիայի վրա ծախսվող միլիոնավոր դոլարներ։
3. Տալիս է էներգետիկ կայունություն և անկախություն։
4. Նոր աշխատատեղեր։
5. Ապրանքների գների նվազում, քանի որ արտադրողը մի քանի անգամ ավելի քիչ է վճարում ծախսած էլեկտրաէներգիայի համար։
6. Ձմեռային ամիսներին բնակարանի ջեռուցման ծախսերի կտրուկ նվազում:
7. 90% դեպքերում համարվում է գազին այլընտրանք։
8. Էներգիայի ստացման անվնաս եղանակ։
9. Եթե, օրինակ, 350.000 գյուղացիական տնտեսություն ապահովենք 20 ԿՎ արևային սարքերով, կունենանք մոտ 5 ատոմակայանի չափ էներգետիկ հզորություն (սա որպես տեսլական)
10. Արևային մարտկոցներն ունեն ավելի քան 30 տարվա կյանք:

Այս ամենին ընդառաջ՝ աշխարհում արագ տեմպերով զարգանում է էլեկտրական մեքենաների արտադրությունը, որի զարգացմանը չեն կարողանում խոչընդոտել անգամ խոշորագույն նավթային ընկերությունները: 

Պատկերացրեք մի օր, երբ Երևանում ժամը 15:00-ին շնչեք առավոտյան 07:00-ի որակի օդ: Դրա համար կան բոլոր նախապայմանները, մնում է միայն ցանկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել