7 դրամ… 7 դրամ… Աշխարհն աշխարհով, էս հայերն իրենց 7 դրամով։ Որ մեկին պալիծիկայից մի հարց տաս, քարկապ կընկնեն, բայց թողնես՝ ամիսներով միտինգ կանեն ու հրաժարականից կխոսեն։ Ասես, այ մարդ, դուք հարցին գեոպոլիտիկ մակարդակում նայեք։ Տես, էսօր Հունաստանն ի՞նչ արեց։ Ասաց. «Ես, ախպեր ջան, նեմեցի ու ֆրանսիացու համար աշխատողը չեմ։ Ես էդ Եվրոպայից դուրս եմ գալիս»։ Հիմի, ասում եմ, որ հույներն են ու վաղը որոշում են Ռուսաստանի հետ միանալ, մեր էս եվրոպամետների մատը համապատասխան տեղում չի մնալո՞ւ։ Սրանք ախր չեն մտածում, որ եթե Հունաստանը միանա Ռուսաստանի հետ, Եվրոպա չէ, Ամերիկան էլ հետը հողին կհավասարեցնեն։
Ջահել են, շատ ջահել… Ոչինչ, շատ բաներ դեռ չեն հասկանում,-տաքսիստը խորը հոգոց հանեց,- հասանք, եղբայր։ Կենտրոնում 1500 դրամ է…

Լև Տոլստոյ
Պատերազմ և ախմախություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել