Քաղաքականացվածության դեմ քարոզի ամենաակտիվ ջատագովը ՀՀԿ-ն է՝ քաղաքական մեծամասնության (բոլշևիկների) օրրանն ու օրգանը...
Օրգանը, դեմքին չափազանց լուրջ արտահայտության դիմակ քաշելով, ժողովրդի կամ նրա որոշակի հատվածի կողմից ցանկացած կնճռոտ խնդրի վեր հանելուն պես հորջորջում է. «Հարցը մի՛ քաղաքականացրեք»...
- Յա... իսկականի՞ց...
Էդ որ ձեր գերքաղաքականացված «բաց ու փակ» նիստերին ցանկացած սոցիալ-տնտեսական հարցի լուծումը գցում եք քաղաքականացվածության երախը՝ ոչի՜նչ...
էդ որ ձեր իսկ պատճառով ցանկացած հարցի բանալին ևս դառնում է քաղաքականացված՝ ոչինչ...
Շա՜տ մեծ «հոգատարությամբ» «խելք» եք սովորեցնում...
Իհարկե, կսովորեցնեք... Չէ՞ որ քաղաքացիական բանալիով քաղաքական դռները չեն բացվում...
P.S.
Շատ եք ուզո՞ւմ, որ ժողովուրդը չքաղաքականացվի...
Շտապ ապաքաղաքականացրեք ձեր ՀՀԿ-ն, որ ժողովուրդը քաղաքացիական մեթոդներով քաշի ձեր քաղաքացիականացված գյամերը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել