Ոստիկանության գնդապետ Օսիպյանը կոչ է անում Բաղրամյանում նստացույցը ցրող ոստիկաններին. «Նրանց ձեր ձեռքերի վրա տարեք, նրանք մեր քույրերն ու եղբայրներն են», իսկ անօրինաբար Բաղրամյանը փակած որոշ գրանտակերներ և սադրիչներ հայհոյում են ոստիկաններին և, չկատարելով ոստիկանների պահանջները, փաստացի խախտում օրենքը: Միայն այդ դրվագը ցույց է տալիս ոստիկանության ծայրահեղ հանդուրժողականությունն ու հարգանքը նույնիսկ օրենքը խախտող ՀՀ քաղաքացու նկատմամբ և ամեն գնով քաղաքացիներին սադրանքների հրահրող գրանտակերների՝ ցինիկ և լկտի պահվածքը հայ ոստիկանի և օրենքի նկատմամբ: 
Օրինականությունից և ժողովրդավարությունից խոսելուց առաջ մի պահ սթափվե՛ք և կողքի՛ց դիտեք ձեր լկտի պահվածքը: 
Ո՛չ հարգելի գրանտակերներ և Արևմուտքը գովաբանող սադրիչներ, թվե՛ք գոնե մեկ արևմտյան պետություն, որտեղ կարող եք վիրավորել ոստիկանին, չենթարկվել նրա հրամաններին և նման մեղմ «պատժի» արժանանալ, ինչպես Հայաստանում: 
Գրանտներն ու Արևմուտքից ձեզ տրված խոստումները կուրացրել են ձեզ... նաև ամեն գնով իշխանության հասնելու մոլուցքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել