On the 14th day of the protest action against electricity price increase the Police undertook the works of opening Baghramyan AvenueԺամեր առաջ ոստիկանության տարածած հայտարարությունից արդեն պարզ էր, որ Բաղրամյանն այսօր բացվելու է:
Չնայած նրան, որ սակավաթիվ ցուցարարները բերման ենթարկվեցին, գնդապետ Օսիպյանը հայտարարեց, որ քրեական գործեր չեն հարուցվի, և քիչ անց ազատ կարձակվեն բոլոր քաղաքացիները:

Եթե փորձենք այսօրվա գործողությունները համեմատել հունիսի 23-ին տեղի ունեցածի հետ, ապա պիտի փաստենք, որ ոստիկանությունը գործեց հնարավորության սահմաններում մեղմ:

Ոստիկանությունը դասե՞ր է քաղել և փոխել է իր գործելաոճը, թե՞ նման «փափուկ» մոտեցումը դրվագային բնույթ է կրում... ցույց կտա ժամանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել