Hetq.am-ը գրում է.

Այս տարվա մայիսին Հայաստանի քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները ապրիլի համեմատ մնացել են անփոփոխ: Մարզերում վաճառվել է 324 բնակարան, որոնց քանակը ապրիլի համեմատ նվազել է 5 %-ով, իսկ 2014 թվականի մայիսի համեմատ՝ 9,7 %-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից։

Մայիսին մարզերի քաղաքներում բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները 1 մք մակերեսի հաշվարկով.

Ըստ Կադաստրի՝ մայիսին անփոփոխ են մնացել նաև մարզերում անհատական տների գները։ Ընդհանուր առմամբ՝ այդ ամսում հանրապետությունում արձանագրվել է անհատական բնակելի տան 321 առուվաճառքի գործարք, որից 213-ը՝ մարզերի քաղաքներում: Մայիսին ապրիլի համեմատ անհատական տների առուվաճառքների գործարքների քանակը նվազել է 16,2 %-ով, մասնավորապես մարզերում 19,6 %-ով: Իսկ 2014-ի մայիսի համեմատ նվազել է 23,2 %-ով, մասնավորապես մարզերում՝ 29,9 %-ով:

Մայիսին հանրապետության քաղաքներում շինության 200 մք և տնամերձի 1000 մք միջին մակերեսներով անհատական բնակելի տների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են հետևյալ շուկայական միջինացված գները` հաշվարկված շինության 1 մք մակերեսով (ներառյալ տնամերձի միավորի գինը).

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել