Tert.am-ը գրում է.

Վրաստանի մայրաքաղաքում նոր կենդանաբանական այգու նախագիծն արդեն պատրաստ է, 2016 թվականի գարնանը Թբիլիսիի ջրամբարի մոտ գտնվող տարածքում՝ քաղաքի ծայրամասում, կսկսվի դրա կառուցումը: Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Դավիդ Նարմանիան, գրում է ria.ru-ն։

Հունիսի 14-ի գիշերը ջրհեղեղի հետևանքով ամբողջությամբ ավերվել է կենդանաբանական այգու ստորին հատվածը: Կենդանաբանական այգու 600 բնակիչներից փրկվել է միայն կեսը: Որոշ կենդանիներ հայտնվել են փողոցում, այդ թվում՝ գիշատիչներ: Գիշատիչների մի մասին հնարավոր է եղել քնեցնել և վերադարձնել կենդանաբանական այգի, իսկ մի մասին ստիպված են եղել սպանել։

«Կենդանաբանական այգին կկառուցվի զգալիորեն ավելի մեծ տարածքում: Նախագիծը, որի կոնցեպտն արդեն պատրաստ է, կարիք ունի աշխատանքային սևագրերի պատրաստման: Մեր խնդիրն է, որ կենդանիներն անվտանգության մեջ լինեն: Նախապատրաստական աշխատանքները կսկսվեն այս տարվա աշնանը, իսկ շինարարական գործընթացը՝ հաջորդ տարվա գարնանը»,- ասել է Նարմանիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել