660618749Araratnews.am-ը գրում է.

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը չի լքում Շվեյցարիան, քանի որ վախենում է ձերբակալությունից: Այս մասին հաղորդում է Goal.com կայքը:

«Ես հրաժարվել եմ ուղևորություններից ոչ այն պատճառով, որ ամերիկացիներն ինձ վրա ինչ-որ բան ունեն, այլ որովհետև իմ ձերբակալությունը հասարակական լայն արձագանք կստանա», – ասել է Բլատերը: Վերջինս չի մասնակցել կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչից հետո մրցանակների հանձնման արարողությանը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին ՖԻՖԱ-ի կոնգրեսից առաջ, ուր Բլատերը կրկին ընտրվեց նախագահի պաշտոնում, ձերբակալվել էին ՖԻՖԱ-ի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ: Օրեր անց Բլատերը հայտարարել էր հրաժարականի մասին: Նոր ընտրությունները կկայանան դեկտեմբեր ամսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել