Եթե ձեզ որևէ կուսակցական «լիդեր» կփրկի ու կտանի դեպի պայծառ ապագա, երկիրն էլ կսարքի ձեր երազած երկիրը, ես իմ անունը կփոխեմ, կդնեմ Պայծառ... Ե՞րբ պիտի հասկանանք, որ մեր փրկությունը հենց մեր ձեռքում է, որ երկրի էս վիճակը հենց մեր մեղքն է, որ էս վիճակից մենք կարող ենք դուրս գալ միայն ամեն մեկս մեր իսկ սխալները այլևս չանելով և երկրի մասին ոչ թե պոպուլիստական, կարիերիստական ելույթներ ու «բեմադրություններ» կազմակերպելով, այլ անձնուրաց աշխատելով...

Կաշառք տվողները ցույց են անում կաշառակերության դեմ՝ փոխանակ այլևս կաշառք չտալով վերացնեն այդ արատավոր երևույթը, ընտրակաշառք վերցնողները գնում են երկրի վիճակի մասին բողոք երթերի, մինչև հաջորդ ընտրակաշառքի օրը գա, անօրինությունից բողոքող տաքսիստների հաշվիչների 99%-ը խաբում է ուղևորին, ընդդիմադիրների 80%-ը նախկին` գործը կորցրած իշխանավորներ են, ամենառադիկալ ընդդիմադիրի հաղթանակ համարվում է որևէ 5% կուսակցության հաշվին պատգամավոր դառնալը կամ մինիմում ավագանու կամ գոնե հանրային խորհրդի անդամ դառնալը, բոլորը սպասում են, որ կգա սպիտակ ձիավոր «փրկիչը» և իրենց փոխարեն ամեն ինչ կանի, իսկ եթե չստացվի էլ, «զատո» դրան փչացնելն ու ձեռ առնելն ու ոտքերի տակ առնելը կա ու կա...

Հանրապետականից «զզվողները» Աշոտյանին թուրքերեն գրողի ծոցն են ուղարկում, իսկ Աղաբաբյանի հետ մտերմիկ զրուցում, դե որովհետև գիտեն` առաջինը կկարմրի ու կժպտա, իսկ երկրորդը` կթքի վրաներն իրեն անպատվողի, Օսիպյանի գլխարկի մեջ թքում են, Գասպարյանին` միայն տանը, կոմպով են ձեռ առնում, քանի որ գիտեն` Օսիպյանը թքողի գլուխը մեջտեղից չի կիսի, իսկ Գասպարյանը` 4 մասի կբաժանի...

Նորից եմ ասում, եթե որևէ «փրկիչ» կուսակցական ձեզ կտանի դեպի պայծառ ապագա, ես իմ անունը Պայծառ կփոխեմ, իսկ քանի դեռ էդ փրկիչը չի եկել, ես գործ կանեմ, ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան էս երկիրը խելքի բերելու, ինչ-որ մի լավ բան ինձանից հետո իմ որդուն և ապագա սերունդին թողնելու, իմ կողքին բարին ու արդարը սփռելով, քանի որ հենց դրանից է սատկում չարն ու կեղտոտը, քանի որ ինձանից է կախված իմ երկրի ապագան, ոչ թե որևէ մեկ ուրիշից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել