Tert.am–ը գրում է.

Թբիլիսիի կենդանաբանական այգին դադարեցրել է գիշատիչների որոնումները, որոնք կորել էին հունիսի 14-ին տեղի ունեցած ջրհեղեղից հետո, գրում է Интерфакс-ը:

Այգու տնօրեն Զուրաբ Գուրիէլիձեն հայտնել է, որ ոչ մի գիշատիչ այլևս կորած չի համարվում: Այսպիսով՝ հայտնաբերվել են բոլոր կորած գիշատիչները, նշել է նա:

Ավելի վաղ, Թբիլիսիի «Լագունա Վերե» ջրային համալիրի տարածքում սատկած էր հայտնաբերվել վագրը, որն անհետացել էր հեղեղումների հետևանքով:

Հիշեցնենք, որ հեղեղման հետևանքով Թբիլիսիի կենդանաբանական այգում ոչնչացել էր 300 կենդանի, որոնցից 50-ը՝ գիշատիչներ։

Աղետի հետևանքով զոհվել էր 19 մարդ։ Եվս 3-ը դեռևս անհետ կորած են համարվում։ Նրանց որոնումները շարունակվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել