Ավտովթարը տեղի էր ունեցել Չինաստանի Ցինդաո քաղաքում։ Բեռնարկղեր տեղափոխող հսկայական բեռնատարը, կտրուկ շրջադարձի ժամանակ ողջ բեռը թափել էր մարդատար ավտոմեքենայի վրա, որում աղջիկ ու տղա էին գտնվում։

0

Փրկարարները վստահ էին, որ վթարի արդյունքում ոչ ոթ չի փրկվել և, որ մետաղի ջարդոնի վերածված մեքենայից մարդկային մարմնի մասեր են հանելու։ 

1

Երբ նրանք սկսեցին իրենց աշխատանքը, վթարված մեքենայից օգնության կանչեր լսեցին։ Աղջիկը մեքենայի պատուհանի ոչ մեծ անցքից ցույց տվեց մատները` հասկացնելով, որ դեռ ողջ է։

2

Այդժամ սկսվեց իրական փրկարարական աշխատանքները։

3

Աղջկան հեշտությամբ դուրս բերեցին վթարված մեքենայից։ Նա մի քանի քերծվածք ու կապտուկ էր ստացել։

4

Ճզմված մեքենայի մեջ ընդամենը 60 սմ տարածություն էր եղել, և դա էլ օգնել էր մարդկանց ողջ մնալ։

5

Տղամարդու վիճակը մի փոքր ծանր էր, բայց հույս կա, որ նա նույնպես շուտափույթ կառողջանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել