Ժող, ուրեմն աշխատանք առաջարկելու հայտարարություններ են տեղադրում ֆեյսբուքյան համապատասխանական խմբերում, առաջարկում են զանգել էս համարով՝ առանց զգուշացնելու, որ վճարովի է զանգը․ 09000**** (սա վճարովի զանգերով համարներ են , որոնք սկսվում են 0900, սրա հակառակը 0800 անվճար համարներն են)։ Զանգողը քաշվում ա, քանի որ րոպեն հազար դրամ ա տանում։ Կարճ ասած՝ զանգելուց հաստատ համոզվեք, որ Հայաստանի հասարակ համար ա, թե չէ նման համարներ շատ կարող են լինեն ու հա փոխվեն։ Հայտնաբաերեց @ED Martirosyan

Հ.Գ. մեկնաբանություններում այլ կարծիք հայտնողներ կան։ Ասեմ՝ դա նորմալ բիզնես ա՝ վճարովի համարով փող աշխատելը։ Բայց զանգողին պետք է զգուշացնել մինչեւ զանգելը։ Հակառակ դեպքում տրիվիալ գռդոն ու քցոցի ա դառնում։

Այս հեռախոսահամարով զանգահարելու դեպքում էլ օպերատորը ավտոմատ փոխանցում է 09000 կոդով համարի (խմբ.)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել