Սերվանտեսը դագաղում շուռ եկավ

Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնությունը վեր է ածվել դոնքիշոտական պայքարի,այն է պայքար «հողմաղացների» դեմ...

Սակայն այս դեպքում, զավեշտալին այն է, որ հենց իրենց կառուցած հողմաղացների...

Երեկ այստեղ «պատմական» որոշում կայացվեց` ամեն օր, մեկ քայլ առաջ տանել աղբարկղները (հասկանալի է, այդ մեկ քայլը զուտ սիմվոլիկ է, ինչպես համակարգողներն են ասում...)

Բայց, այստեղ մի կարևոր բայց կա...

Եթե Դոնքիշոտը պայքարում էր օտարների կառուցած հողմաղացների դեմ, այստեղ պայքարում են իրենց իսկ կառուցած աղբարկղ-բարիկադների դեմ, մտածելով երևի, որ եթե իշխանությունները կամենան ցույցը ցրեն, խոչընդոտների կհանդիպեն...

Կրկին զավեշտ...

Սա ենթադրում է, որ նախաձեռնող նոր խումբը ոչ մարտավարություն ունի, և ոչ էլ ռազմավարություն, ուղղակի ժամանակի և կայացման խնդիր ունի...

Հարգելիներս,դուք իրոք շարժումը դարձրեցիք 7 կոպեկանոց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել