Հարգելի Նախա և հիմնադիր խորհրդարանի հարգելի անդամներ հենց վերջերս մեր ողջ ժողովրդի աչքի առաջը դուք փառահեղ ձախողում ունեցաք ձեր իբր թե քաղաքական գործունեության մեջ։ Նման հրապարակային ձախողում ես չեմ հիշում մեր նույնիսկ ամենահետամնաց կուսակցություններից ամենահետամնացի մոտ անգամ։
Ես ձեզ զգուշացրեցի ժամանակին որ հիմարությամբ եք զբաղված և դուք այնքան անհասկացող դուրս եկաք որ իմ ու այլոց զգուշացումներին բանի տեղ չգցեցիք ու գնացիք այդպիսի խայտառակ ձախողման։
Փոխանակ մեր ողջ ժողվրդից, ինձ էլ ներառյալ, ներողություն խնդրեք ու ձայներդ կտրած նստեք ձեր տեղը մինչև այդ խայտառակ ձախողման տպավորությունը մոռացվի ձեր որոշ վայ ակտիվիստներ ագրեսիվ հարձակումներ են գործում իմ դեմ։
Ասեք ու զգուշացրեք որ նմանները ձայները կտրեն։ Ես ձեր որոշ բթամիտ ու հաստագլուխ կողմնակիցներով զբաղվելու ոչ ժամանակ ունեմ ոչ էլ հավես։ Իսկ եթե կշարունակվեն այդ հարձակումները ապա ձեր մեղքը ձեր վիզը։ Այնպիսի պատասխան կստանաք իմ կողմից որ շունը անգամ ձեռքներիցդ հաց չի վերցնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել